9 ամիսների ընթացքում Հայաստանի առևտրային բանկերը պետ​​բյուջե են վճարել 102,8 մլրդ դրամի հարկեր

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում գործող բոլոր 18 առևտրային բանկերն ընդգրկվել են 2024 թվականի հունվար-սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով ընդհանուր առմամբ 102 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՊԵԿ հրապարակած տվյալները։

Բանկերի կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքագրված միջոցները կազմել են շուրջ 101,5 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ 1,3 մլրդ դրամ։

ՊԵԿ տվյալների համաձայն՝ բանկային շահութահարկը կազմել է 56,3 մլրդ դրամ, եկամտահարկը՝ 26,4 մլրդ դրամ, ԱԱՀ՝ 3 մլրդ դրամ, այլ հարկեր և տուրքեր՝ 7,1 մլրդ դրամ։

Առաջատար բանկերի հնգյակում ընդգրկվել է Ամերիաբանկը` 20,4 մլրդ դրամ (6-րդ տեղ), ԱԿԲԱ բանկը` 10,9 մլրդ դրամ (17-րդ տեղ), Ինեկոբանկը` 9,5 մլրդ դրամ (19-րդ տեղ), Արդշինբանկը` 8,1 մլրդ դրամ (24-րդ տեղ) և Յունիբանկը՝ 6,7 մլրդ դրամ (27-րդ տեղ):

Հարյուր խոշոր հարկատուների թվում են Կոնվերսբանկը` 6,5 մլրդ դրամ (28-րդ տեղ), IDBank-ը` 5,3 մլրդ դրամ (39-րդ տեղ), Արարատբանկը` 5 մլրդ դրամ (42-րդ տեղ), Evocabank-ը` 4,7 մլրդ դրամ (46-րդ տեղ), ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 4,4 մլրդ դրամ (51-րդ տեղ), HSBC Բանկ Հայաստանը՝ 4,3 մլրդ դրամ (52-րդ տեղ), Հայէկոնոմբանկ՝ 4,2 մլրդ դրամ (54-րդ տեղ), Ֆասթ Բանկ՝ 3,42 մլրդ դրամ (67-րդ տեղ) և ԱՄԻՈ ԲԱՆԿ՝ 3,41 մլրդ դրամ (68-րդ տեղ):

Մնացած չորս բանկերը ցուցակում զբաղեցրել են հետևյալ դիրքերը՝ Արմսվիսբանկ՝ 2,3 մլրդ դրամ (108-րդ տեղ), Մելլաթ բանկ՝ 1,4 մլրդ դրամ (166-րդ տեղ), Արցախբանկ՝ 1,2 մլրդ դրամ (192-րդ տեղ) և Բիբլոս Բանկ Արմենիա՝ 822,3 մլն. դրամ (289-րդ տեղ):

ՀՀ կենտրոնական բանկի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում է 1,6 մլրդ դրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img