Նորարարություններ և ձեռքբերումներ միջազգային ինտեգրման ճանապարհին. AMX-ը մրցանակներ է հանձնել Հայաստանի ֆինանսական հատվածի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.  Երեկ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ամենամյա մրցանակաբաշխությունը, որը միավորում է ֆինանսական հատվածի առաջատար ընկերություններին։ AMX-ը և Կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին հանձնել են մրցանակներ՝ ընդգծելով նրանց ձեռքբերումները 2023-2024 թվականներին։

«Մենք փորձում ենք խրախուսել շուկայի մասնակիցների միջև արդար մրցակցությունը, ինչպես նաև ցույց տալ մեր գնահատականը նրանց, ովքեր ակտիվ են տարբեր ոլորտներում՝ լինի դա պարտատոմսերի շուկա, պետական ​​պարտատոմսեր, թե բաժնետոմսեր»,-ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը։

Նա հայտնեց, որ այս տարի, ավանդական մրցանակներից բացի, սահմանվել է նաև նոր անվանակարգ։

Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն Անի Մակարյանը նշել է, որ նոր անվանակարգը վերաբերում է նորարարության գաղափարին։

«Խոսքը վերաբերում է նոր տեխնոլոգիաների ներդրմանը և զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս անվանակարգը նորարարությունը խթանելու նոր մեթոդ է, որն առանձնահատուկ կարևորություն ունի այս ոլորտում։

Ամփոփելով նախորդ՝ 2023 թվականի շուկայական տվյալները, առանձնացվել են 18 տարբեր անվանակարգերի հաղթողներ, ովքեր նախորդ տարվա ընթացքում կապիտալի շուկայում ծավալել են ակտիվ գործունեություն՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 3 անվանակարգերում էլ տրվեցին խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի և ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:

Հատուկ խրախուսական մրցանակ էր նախատեսված Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական շուկաների թվային ուսուցման հարթակի (EBRD Capital Markets e-Learning Program) ամենաակտիվ ուսանողի համար։

Միջոցառման ժամանակ անցկացվել է «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը և միջազգայնացումը» թեմայով պանելային քննարկում։ Մասնակիցներն անդրադարձան Հայաստանի կապիտալի շուկան միջազգային շուկաներին ինտեգրելու մարտահրավերներին և հնարավորություններին։ Թեմաները ներառում էին օտարերկրյա ներդրումների ավելացում, շուկայական ենթակառուցվածքների բարելավում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img