ԿԲ–ն վերանայում է իր ռազմավարությունը․ Գալստայնը նշել է նոր առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/ . ՀՀ ԿԲ–ն շուտով կներկայացնի իր վերանայված ռազմավարությունը, որում հատուկ ուշադրություն է դարձվելու բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության կառավարմանը, ասաց ԿԲ  ղեկավար Մարտին Գալստյանը։

 «Մենք հետևողականորեն կգնանք այս ճանապարհով», – ընդգծեց նա՝ հինգշաբթի ելույթ ունենալով «Տարածաշրջանային մարտահրավերներն ու հնարավորությունները եվրոպական բանկերի հետ համագործակցության շրջանակներում» ֆորումի ժամանակ։

Մյուս կարևոր ոլորտը, ըստ ԿԲ ղեկավարի, առևտրային բանկերում կորպորատիվ կառավարման ստանդարտների ամրապնդումն է, ինչը բանկային համակարգի կայունության և մրցունակության երկարաժամկետ երաշխիքն է։

«Կորպորատիվ կառավարման հիմքն անկախ և պրոֆեսիոնալ Խորհուրդներն են, ինչպես նաև վերահսկողության և հավասարակշռման ներքին մեխանիզմները, և առևտրային բանկերն այս ուղղությամբ բավականին ծավալուն աշխատանք են իրականացնում»,- պարզաբանեց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ ԿԲ նախագահի, Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիներին լուրջ վերափոխման է ենթարկվել, հատկապես ռիսկերի կառավարման առումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img