ArCa Pay համակարգը հասանելի է Converse Mobile-ում

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ArCa Pay-ով փոխանցումներն արդեն հասանելի են Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում:  Այսուհետ Բանկի հաճախորդները կարող են Converse Mobile-ով վայրկյանների ընթացքում գումար փոխանցել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով միայն ստացող կողմի հեռախոսահամարը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Դրա համար բավարար է մուտք գործել հավելվածի «Փոխանցումներ հեռախոսահամարով» բաժին, նշել հեռախոսահամարը, ընտրել ArCa Pay համակարգին միացած բանկը, գրել գումարի չափը և փոխանցում կատարել:  Գումարը ստացողի՝ ՀՀ դրամով ընթացիկ, քարտային կամ կուտակային (խնայողական) հաշվին հասանելի կդառնա վայրկյանների ընթացքում։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այս կապակցությամբ ասել է. «Բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ փոխվում են Բանկերի հաճախորդների ֆինանսական կարիքներն ու ակնկալիքները. նրանք որոնում են լավագույն ֆինանսական փորձառություն, այդ թվում՝ պարզ, արագ ու անվտանգ փոխանցումների հնարավորություններ: Արդեն մի քանի տարի Converse Mobile հավելվածում հասանելի են Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող անձանց հեռախոսահամարով փոխանցումները: ArCa Pay գործիքի ներդրմամբ Կոնվերս Բանկը ընդլայնում է գործիքակազմը՝ Converse Mobile օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռախոսահամարով փոխանցումներ կատարել նաև համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին»:

Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img