ԱՄՀ–ն նվազեցրել է Հայաստանի գնաճի 2024 և 2025թթ․–ի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,2 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 3,1 տոկոս։ Նման կանխատեսում է ԱՄՀ-ի World Economic Outlook հոկտեմբերյան զեկույցում։

Այս տարվա ապրիլի նույնանման զեկույցում ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3,1%, իսկ 2025 թվականին այն կաճի մինչև 3,7%։

Ընթացիկ զեկույցում Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024 թվականի համար 6 տոկոս է, իսկ 2025 թվականի համար՝ 4,9 տոկոս։

Հայաստանի 2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը ակնկալվում է 2,1-2 տոկոսի սահմաններում, 2025թ․-ի կանխատեսումը 4-3,2 տոկոս է։ 2026թ.–ին՝` 4.2 -3.8%, 2027թ.-ին՝ 4%:

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 0,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,1 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,8%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 2,5%։ Ընթացիկ տարվա արդյունքում ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 1,5%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img