Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը և American Express-ը հայտարարում են իրենց երկարամյա համաձայնագրի ընդլայնման մասին, որի համաձայն Ակբան բացառիկ իրավունքով կշարունակի թողարկել և սպասարկել American Express քարտերն ու աշխատել առևտրի և սպասարկման այն կետերի հետ, որոնք ընդունում են American Express քարտերով վճարումներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ակբա բանկը 2009 թվականից American Express-ի բացառիկ գործընկերն է Հայաստանում:

Ակբա բանկը Հայաստանում թողարկում է երեք տեսակի American Express քարտ՝ American Express® Gold քարտը, American Express® Blue քարտը և American Express® Cashback քարտը:

Հայաստանում թողարկվող American Express® Cashback քարտատերերը ստանում են գումարի վերադարձ (cashback), իսկ American Express® Gold և Blue քարտատերերը կուտակում են միավորներ (Membership Rewards®) յուրաքանչյուր վճարման դիմաց:

Բացի այդ, Հայաստանում թողարկվող American Express® Gold քարտի քարտատերերը հնարավորություն ունեն օգտվել աշխարհի ավելի քան 1400 օդանավակայանների սպասասրահներից, ստանալ ապահովագրական և աջակցության լայնածավալ ծառայություններ, ինչպես նաև օգտվել տարատեսակ բացառիկ առաջարկներից:

Այս համաձայնագրի շրջանակում Ակբա բանկը կշարունակի Հայաստանում ընդլայնել առևտրի և սպասարկման կետերի քանակը, որոնք կընդունեն American Express քարտերը, ինչպես նաև կշարունակի երկրում ծառայություններ մատուցել American Express քարտատերերին:

Համաձայնագրի վերակնքման արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում (ԱՄՆ)՝ American Express-ի շտաբ-բնակարանում. համաձայնագիրը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների ուղղությամբ փոխնախագահ և գլխավոր տնօրեն Բրիանա Ուիլսին։

American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է: American Express-ը շրջանառության մեջ ունի թողարկված ավելի քան 140 միլիոն քարտ, աշխարհի ավելի քան 89 միլիոն առևտրի և սպասարկման կետեր ընդունում են American Express քարտերով վճարումներ:

Ակբա բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է:

Ակբա բանկի մասին

Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5,500 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

American Express-ի մասին

American Express-ը համաշխարհային մասշտաբի վճարային ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է հասանելիություն տարատեսակ պրոդուկտների, ծառայությունների և փորձառությունների, որոնք հարստացնում են կյանքը և նպաստում բիզնեսի հաջողությանը:

Իմացեք ավելին՝ այցելելով americanexpress.com կայքէջ։ Միացեք մեզ facebook.com/americanexpressinstagram.com/americanexpresslinkedin.com/company/american-express և X.com/americanexpress սոցիալական ցանցերում, ինչպես նաև youtube.com/americanexpress յութուբյան ալիքում։

Ծառայությունների, պրոդուկտների և կորպորատիվ կայունության վերաբերյալ հիմնական հղումները. personal cardstravel servicesmerchant servicesResydiversity and inclusioncorporate sustainabilityEnvironmental, Social, and Governance reports.

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img