Գնաճի թիրախային ցուցանիշի նվազումը մինչև 3% կապահովի բարենպաստ միջավայր տնտեսական գործունեության համար․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի/ԱՌԿԱ/  ՀՀ ԿԲ–ն կշարունակի պահանջարկի կարգավորմանն և գնաճի ու գնաճային սպասումների ամրագրմանն ուղղված հետևողական քաղաքականությունը, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Այս համատեքստում առաջարկում ենք «Պետական բյուջեի» օրենքի շրջանակում նվազեցնել գնաճի թիրախային ցուցանիշը և այն սահմանել 3%–ի մակարդակում։ Դա կարճաժամկետ հեռանկարում կունենա չնչին հարկաբյուջետային ազդեցություն, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում, աջակցելով տնտեսական միջավայրի և գնաճի տատանողականությանը, կապահվի բարենպաստ և կանխատեսելի միջավայր տնտեսական և ներդրումային գործունեության համար», – ասել է նա երեքշաբթի ԱԺ–ում 2025թ․–ի պետբյուջեի քննարկման ժամանակ։

Գալստյանն ավելի վաղ հայտարարել է, որ ՀՀ ԿԲ–ն դիտարկում է գնաճի թիրախային ցուցանիշի նվազեցման հնարավորություն՝ ներկայիս 4%–ից մինչև 3%, քանի որ «ավելացրել է բավականին մկանային զանգված դրա համար»։ Նրա խոսքով, այս պահին ընթանում են մասնագիտական քննարկումներ կառավարության գործընկերների հետ, արդեն տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։

Հայաստանի 2024 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Ըստ Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2024 թվականի արդյունքում Հայաստանում գնաճն ակնկալվում է 2,1-2 տոկոսի սահմաններում, 2025-ի համար կանխատեսումը 4-3,2 տոկոս է, 2026թ․–ին՝ 4.2 -3.8%, 2027թ․–ին՝ 4%.

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3 տոկոս, 2025 թվականին՝ 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանում գները կաճեն 0,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 3,1 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2024 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 0,8%, իսկ 2025 թվականին այն կարագանա մինչև 2,5%։ Այս տարեվերջին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 1,5%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img