OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ OVIO ընկերությունը գործարկել է նոր OVIO Cloud ամպային ծառայությունը, որը կազմված է երկու կլաստերից` G-Cloud և B-Cloud, հայտնում է OVIO-ի մամուլի ծառայությունը։

G-Cloud կլաստերը նախատեսված է պետական հատվածի համար և ներառում է պետական մարմինների կարիքների համար նախատեսված ֆունկցիոնալ հնարավորություններ:

B-Cloud կլաստերը նախատեսված է բիզնեսի համար, որի ֆունկցիոնալը հարմարեցված է բիզնեսի կարիքներին։

OVIO Cloud  ծառայությունը աշխատում է վերջին սերնդի Intel Xeon(R) Gold պրոցեսորներով, DDR5 օպերատիվ հիշողությամբ համալրված սերվերային համակարգում։ Տվյալների պահպանման համակարգը All-Flash է՝ բաղկացած արագագործ NVMe SSD-ներից։ Հիմնված լինելով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆիզիկական սերվերների վրա՝ OVIO Cloud ծառայությունը հնարավորություն է տալիս աշխատացնել բարձր ծանրաբեռնվածություն պահանջող ծրագրային ապահովումները իր ամպային ծառայության շրջանակում։ Ամպային հարթակի սերվերներին, բացի ինտերնետ հասանելիությունից, հնարավոր է նաև միացնել տվյալների փոխանցման առանձնացված կապուղիներ։ Ամպային հարթակում հնարավոր է կատարել սերվերների պահուստային կրկնօրինակներ՝ ինքնասպասարկման պորտալի միջոցով։

«Ամպային ծառայությունները մեր ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ են զբաղեցնում, և OVIO Cloud ամպային ծառայության գործարկումը ռազմավարական առումով կարևոր քայլ ենք համարում։ Վերջինս հատկապես մեծ նշանակություն ունի պետական հատվածի համար, քանի որ նոր մակարդակի վրա է բարձրացնում տվյալների պահպանման հուսալիությունը։

OVIO Cloud ծառայության առավելություններից է նաև հաճախորդների ինքնասպասարկման պորտալը, որի միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան օնլայն տարբերակով կատարել փոփոխություններ ամպային ծառայությունների ծավալի և այլ պարամետրերի մասով» – նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ամենախոշորն է տարածաշրջանում և կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է սնուցում էլեկտրամատակարարման երկու բարձրավոլտ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ունի 216 սերվերային պահարան, ընդհանուր 2  ՄգՎ հզորություն և կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան։

Այն ապահովում է տվյալների անվտանգ մշակում և պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img