Հայկական առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը սեպտեմբերին ավելացել են 0,9%–ով և 2,2%–ով դրամական միջոցների հաշվին ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը սեպտեմբերին ամսական կտրվածքով աճել են համապատասխանաբար 0,9%-ով և 2,2%-ով՝ հիմնականում դրամով արտահայտված միջոցների հաշվին։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – November 2024» ամփոփագրում։

 «2023 թվականի համեմատ` փոխարժեքով շտկված ավանդներն աճել են 11.1%-ով (տարեկան), իսկ վարկերը՝ 21.3%-ով (տարեկան): Արդյունքում՝ վարկեր-ավանդ հարաբերակցությունը 2023 թվականի սեպտեմբերի 0,9%-ից 2024 թվականի սեպտեմբերին հասել է 1%-ի»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

ՀԲ վերլուծաբանները նշում են, որ ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն՝ կապիտալի համարժեքության գործակիցը (CAR) սեպտեմբերին փոքր-ինչ ավելացել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 20,4%, չաշխատող վարկերի գործակիցը (NPL) մնացել է ցածր՝ 1,2%, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA) մնացել է կայուն՝ 4,5%:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ գերազանցել է 6 տրլն դրամը՝ օգոստոսին վերջին գրանցված 5,9 տրլն դրամի համեմատ, իսկ ավանդների ծավալը կազմել է 5,96 տրլն դրամ՝ օգոստոսին գրանցված 5 91 տրլն դրամի համեմատ ($1 – 389,45 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img