Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա միջոցառումը, հաղորդում է Բիբլոս Բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ, գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի գլխավոր հովանավորը Բիբլոս Բանկ Արմենիան է։ Մրցույթն այս տարի անցկացվեց 4-րդ անգամ՝ Կենտրոնական բանկի աջակցությամբ։

Byblos

Տարվա մեկնարկին շուրջ 600 հայտադիմումից ընտրվել էին 200-ից ավելի ուսանող երևանյան ու մարզային համալսարաններից, որոնք 6 ամսվա ընթացքում հաղթահարել են ինտենսիվ կրթական ծրագիր լոկալ և միջազգային մասնագետների հետ, ունեցել են հնարավորություն անցկացնելու անմիջական հանդիպումներ հայաստանյան մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես նաև մասնակցել սոցիալիզացման տարբեր միջոցառումների։

Այս ամիսների ընթացքում 2 բիզնես խնդրի վրա աշխատելուց հետո, եզրափակիչ անցած մասնակիցները լուծեցին ՀՀ բանկային ոլորտում թվային լուծումների զարգացման մասին գլխավոր խնդիրը։

Byblos

«CaseKey մրցույթին արդեն երկրորդ տարին աջակցելու որոշումը մեկ պատճառ ունի․ այս նախագիծը համահունչ է Բիբլոս Բանկ Արմենիայի՝ գործնական գիտելիք տրամադրելու և նորարարությունը խթանելու հանձնառությանը: Նախաձեռնության հետ մեր համագործակցության նպատակն է օգնել ձևավորել տարբեր ոլորտներում առաջնորդների հաջորդ սերունդը։ Ուրախ եմ, որ այս տարի գլխավոր բիզնես քեյսը ոլորտային էր, ինչը նշանակում է, որ լուծումները կնպաստեն ամբողջ ոլորտի զարգացմանը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես տպավորված ենք մասնակիցների կրեատիվ գաղափարներով»,- նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը պարբերաբար հանդիպումներ է անցկացրել մասնակիցների հետ ու կիսվել փորձով։

Byblos
Byblos

«CaseKey-ի հետ մենք համագործակցում ենք արդեն 4-րդ տարին։ Այս նախաձեռնությունը ես կբնութագրեի ոչ միայն որպես ոլորտի համար, այլև բիզնես պրակտիկաների զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն։ Ես կարծում եմ, որ բիզնես մտածողության զարգացումը երիտասարդների մոտ շատ կարևոր է։ Այդ է պատճառը, որ մենք փորձում ենք նպաստել, որ այս մշակույթը տարածվի մեզանում։ Այս տեսանկյունից, CaseKey-ի հետ կարևոր գործ է արվում։ Մենք նախագծին մասնակցում ենք նախ մեր մարդկային կապիտալով։ Ինքս մասնակիցների որոշ մասի հետ հանդիպումներ եմ ունենում, մեր բազում գործընկերներ նույնպես ներգրավված են այս պրոցեսի մեջ։ Կարծում եմ՝ մեր աջակցությունը նախագծի հաջողության կարևոր էլեմենտներից է»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Արդեն 4-րդ տարին է, որ Հայաստանում անցկացվում է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը, և տարեցտարի նկատելի է մասնակիցների որակական աճ։ Սա նկատելի է ոչ միայն հայաստանյան քեյսերի լուծումների որակից, այլև միջազգային հարթակներում ունեցած հաջողությունների շնորհիվ։ Առավել կարևոր է նշել նաև, որ տեղական բիզնեսները տարեցտարի ավելի են գնահատում այս կրթական պլատֆորմի հնարավորությունները և դիտարկում են այն որպես ապագա սերունդների զարգացման մեխանիզմ։ Այդ տեսանկյունից անչափ գովելի է Բիբլոս Բանկ Արմենիայի ներգրավվածությունը, որն արդեն 2 տարի անընդմեջ CaseKey-ի գլխավոր հովանավորն է։ Նրանց ներդրումը պարզապես ֆինանսական չէ։ Ղեկավար անձնակազմի անձնական ներգրավվածությունը և պարբերական հանդիպումները նպաստում են անմիջականությանը և, ինչն ավելի կարևոր է, սերունդների միջև կապի ակտիվացմանը»,- ասաց CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։   

Գալա միջոցառման ընթացքում մասնակիցներին անակնկալ էր սպասվում։ Հենց եզրափակիչ փուլի ժամանակ մասնակիցներն իմացան, որ CaseKey հավաքական թիմերը կներկայացնեն Հայաստանը Եվրոպայում անցկացվող բիզնես խնդիրների լուծման 2 առաջատար միջազգային մրցույթներում։ Այս մրցույթներին մասնակցությունը նույնպես կֆինանսավորի Բիբլոս Բանկ Արմենիան։

CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձևաչափ է, որին ամեն տարի մասնակցում է ավելի քան 200 խելացի երիտասարդ, ծանոթանում տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img