ՎԶԵԲ–ը Հայաստանում ներդրել է ռեկորդային 2,4 մլրդ եվրո

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․  Հայաստանը ՎԶԵԲ-ի կարևոր գործընկերն է և բանկն ավելի քան 2․4 միլիարդ եվրո է ներդրել 220 ծրագրերի շրջանակներում, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին։

 «ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը և բիզնես համաժողովը, որն այս տարեսկզբին անցկացվեցին Երևանում, զգալի ուշադրություն կենտրոնացրեցին Հայաստանի վրա՝ աշխարհի տարբեր ծայրերից ներգրավելով ավելի քան 2000 մասնակիցների»,-«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։

Դա նաև հանգեցրել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ռեկորդային մակարդակի։

«Պարտավորվել ենք այս տարի ներդնել 374 միլիոն եվրո 15 գործարքների շրջանակներում, և այս գումարը, հավանաբար, մինչև տարեվերջ կգերազանցի 400 միլիոն եվրոն։ Գումարի մեծությունը ներկայացնելու նպատակով համեմատության համար նշենք, որ վերջին 5 տարիներին Հայաստանում միջին տարեկան ներդրումները կազմել են մոտ 130 մլն եվրո»,-ասաց նա։

Գործադիր տնօրենը նշել է, որ մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելը ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից է Հայաստանում, իսկ բիզնեսի հետ փոխգործակցության հիմնական գործիքներից մեկը տեղական բանկերի միջոցով համագործակցելն է։

 «Սովորաբար ֆինանսավորման փաթեթներ են տրամադրում մեր տեղական գործընկեր բանկերին, որոնք այնուհետև վերավարկավորում են մասնավոր հատվածին՝ նրանց աճին, մրցունակությանն աջակցելու և նրանց պրակտիկաներն ավելի կայուն և բիզնեսավարման ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր մեթոդներ ներդրելու համար։ Բիզնեսին տրամադրվում է վարկային գիծ՝ մեր դոնոր գործընկերների, ինչպես օրինակ՝ ԵՄ-ի կողմից խրախուսական դրամաշնորհների և տեխնիկական խորհրատվության հետ միասին»,-պարզաբանեց նա։

Նշելով, որ ՎԶԵԲ-ը ակտիվորեն աջակցում է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, Ֆալչետտին ասաց, որ այս ջանքերը լրացնում և աջակցում են կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

Նա հայտնեց, որ այս տարվա ամենանշանակալից ծրագրերից էր Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքի վերակառուցման շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ֆինանսավորումը։ 

«Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, հուսալի ճանապարհային ենթակառուցվածքը հույժ կարևոր է առևտրի արդյունավետ հոսքի համար, ինչը կարող է նպաստել արժեշղթայի զարգացմանը, դիվերսիֆիկացման ավելացմանը և կարագացնի մասնավոր հատվածի և ընդհանուր առմամբ տնտեսության աճը: Սա Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է, ինչն էապես կբարելավի երկրի տրանսպորտային կապը հարևանների հետ»,-ընդգծեց նա։

Բազմաթիվ հետաքրքիր և կարևոր նախագծերի թվում, ՎԶԵԲ-ի գործադիր տնօրենն օրինակ բերեց ՏՀՏ ոլորտում ամենայուրօրինակ կոնցեպտներից մեկին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին աջակցությունը։

«Ֆինանսավորելով ԵՄ – Թումո նոր կոնվերգենցիայի կենտրոնի կառուցումը, նաև դոնորների ֆինանսավորում ենք մոբլիզացրել՝ Թումոյի չափազանց հաջողված մոդելը կիրառելու միջոցով փախստականներին վերապատրաստելու և կարողությունները կատարելագործելու համար»,-ասաց նա։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթությունները ներառում են ընկերությունների մրցունակության բարելավումը և ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը ռիսկերի բաշխման արտադրանքների միջոցով: Հայաստանում իր գործունեության ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում 207 ծրագրերի շրջանակում ներդրել է ավելի քան 2 մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունն ու ֆինանսները։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img