Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր արտադրությունը սկսել է թառափազգիներից, այժմ ներկայացնում է իշխանի բազմաթիվ տեսակներ, հայտնում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Գործարանում ներդրվել է միջազգային փորձ և հատուկ տեխնոլոգիաներ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։

ԱՐՏ-ՖԻՇ ընկերության՝ ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ գործարանում տեղադրվել է նաև արևային կայան։

«Տարիների ընթացքում ստացել ենք ձկան յուրօրինակ տեսակներ. ունենք 7-8 տարեկան ձկներ, որոնցից կարող ենք ստանալ նաև սև խավիար։ Իմ բիզնեսի զարգացման մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Ակբա Լիզինգը, որի շնորհիվ ձեռք ենք բերել արտադրամասի սառնարաններ, սառույցի սարքավորումներ, արևային պանելներ, որոնք օգնեցին մեզ զարգացնել արտադրությունը։ Արևային կայանների միջոցով կարողացանք մեր ձկան ինքնարժեքը ավելի մատչելի դարձնել։ Աշխատում ենք սև խավիար արտադրելու ուղղությամբ, որը մեր համակարգերի շնորհիվ կվերամշակենք ու կարտահանենք»,- նշել է  ԱՐՏ-ՖԻՇ ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Թորոսյանը։

Այժմ ընկերության արտադրանքը առկա է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է ԱՊՀ երկրներ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը՝ իրականացնելով արտահանում նաև Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img