ՀՀ ԿԲ նախագահը ձեռնպահ է մնացել 2025թ․–ին դրամի փոխարժեքը կանխատեսելուց

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ձեռնպահ մնաց հաջորդ տարի ազգային արժույթի փոխարժեքի կանխատեսելուց և չմեկնաբանեց ռուսական ռուբլու վերջերս գրանցված տատանումների ազդեցությունը։

Ավելի վաղ Վերակառուցման և զարգացման եվրասիական բանկը հայտարարել է, որ ակնկալվում է, որ 2025թ․–ին դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը կկազմի 402 դրամ։

«Երևի ոչ մի վատ բան չեմ անի, եթե չհրապարակեմ փոխարժեքի կանխատեսումները։ Կարծում եմ, որ այն առավելությունները, որոնք կարող են իրենց թույլ տալ ազատ լողացող փոխարժեքով երկրները, ակնհայտ են, և վերջին իրադարձությունները բխում են դրանից․ տեղի ունեցան տատանումներ, ինչը բնական է։ Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում, բայց որոշ գործընկերներ ռուբլու արժեզրկման արդյունքում կատարեցին բավականին լուրջ փոփոխություններ։ Օրինակ, Ղազախստանի կենտրոնական բանկը ստիպված էր 1%–ով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և կատարել որոշ միջամտություններ շուկայում», – ասաց նա՝ ասուլիսի ժամանակ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նրա խոսքով, Հայաստանում հաջողվեց հասնել փոխադարձ վստահության մակարդակի ձեռներեցների և քաղաքականություն վարող մարմինների միջև, որի դեպքում լողացող փոխարժեքի տատանումների տարրը նորմալ է ընկալվում։

Ինչպես նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիիտեի հաշվետվությունում, 2024թ․–ի նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 389 դրամ, ինչը 3,4% –ով պակաս է 2023թ․–ի նոյեմբերի նույն ցուցանիշից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img