ՄՖԿ և 3 հայաստանյան բանկեր խթանելու են ֆինանսական ներառականությունը և օժանդակելու կլիմայական ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. ՄՖԿ-ն համաձայնագրեր է կնքել հայաստանյան երեք բանկերի հետ՝ ավելի փոքր ձեռնարկությունների, այդ թվում՝ կանանց պատկանող և գյուղական ձեռնարկությունների և կլիմայական ծրագրերի համար ֆինանսների հասանելիությունը բարձրացնելու համար, հայտնում է ՄՖԿ մամուլի ծառայությունը։

Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսական աճի, նորարարության և զբաղվածության հիմնական շարժիչ գործոնն են, ընդ որում՝ աշխատատեղերի մեծ մասը բաժին է ընկնում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)։ Սակայն դրանք բախվում են 1.1 միլիարդ դոլարի ֆինանսական ճեղքվածքի խնդրին՝ պայմանավորված, այդ թվում, սահմանափակ գրավի և վատ ֆինանսական կառավարման մարտահրավերներով։ Կանանց պատկանող ՄՓՄՁ-ների առջև նույնիսկ ավելի մեծ արգելքներ են ծառանում, ընդ որում շատերն ավելի քիչ հավանական է, որ գրավ ունենան կամ բանկային պաշտոնական հաշիվներից և վարկերից օգտվեն։

Նշվածին անդրադառնալու համար ՄՖԿ-ն երկրի ռիսկի բաշխման առաջին մեխանիզմն է ստեղծում Հայաստանի երկու բանկերի հետ և երրորդին վարկ է տրամադրում՝ միկրո և փոքր ձեռնարկությունների վերավարկավորման համար։ Ռիսկերի բաշխման մեխանիզմը ՄՖԿ-ին համապատասխան վարկերի կամ այլ ակտիվների պորտֆելի վնասների ռիսկը բաշխելու հնարավորություն կտա։ Երեք համաձայնագրերը ՄՖԿ-ի՝ Հայաստանի բանկային հատվածին օժանդակելու և  փոքր բիզնեսին աճի հնարավորություն ընձեռելու ռազմավարության մասն են։

Առաջին համաձայնագրով ՄՖԿ-ն «Ակբա բանկ»-ին ռիսկերի բաշխման մեխանիզմով կտրամադրի մինչև 25 միլիոն դոլարին համարժեք գումար, որը կապահովի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ)-ին մինչև 50 միլիոն դոլարին համարժեք վարկային պորտֆելի մասով վնասների 50 տոկոսը։  

Հաջորդ համաձայնագրով ՄՖԿ-ն  մինչև 5 միլիոն դոլարին համարժեք ռիսկերի բաշխման մեխանիզմ կտրամադրի «Կոնվերս բանկ»-ին,  վարկային պորտֆելի մայր գումարի մինչև 10 միլիոն դոլարին համարժեք վնասների 50 տոկոսը ծածկելու համար, ինչը ներառում է նաև կանանց պատկանող ձեռնարկությունները, ագրոբիզնեսները և գյուղական բիզնեսները։

Երկու ծրագրերն էլ ՄՖԿ-ի «Փոքր վարկերի երաշխիքային ծրագրի» մաս են, որին աջակցում է Եվրոպական հանձնաժողովի կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը (EFSD)։ Փոքր վարկերի երաշխիքային ծրագիրը միավորում է ՄՖԿ ռիսկերի բաշխման մեխանիզմը ՄՖԿ-ի գործընկեր ֆինանսական կառույցների հետ՝ օգնելու փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման ռիսկերի նվազեցմանը և ընդլայնմանը։

Ի վերջո, ՄՖԿ-ն 10 միլիոն դոլար գումարով վարկ կտրամադրի «Էվոկաբանկ»-ին և նպատակ ունի նաև այլ գործընկերներից մինչև 10 միլիոն դոլար տեղաբաշխել՝ աջակցելու ՄՓՄՁ-ների վերավարկավորմանը։  Միջոցների կեսը կհատկացվի կլիմայական ծրագրերին և 25 տոկոսը՝ կանանց գլխավորած ձեռնարկություններին։ Գործընկերությունը կօժանդակի նաև կլիմայական ֆինանսավորման զարգացմանը՝ կանաչ վարկավորման ստանդարտների խթանման համար։

Հայաստանում ՄՖԿ-ն ունի ենթակառուցվածքների բացերի վերացմանը ու ածխածնային հետքի նվազեցմանը օգնելու նպատակ՝ վերականգնվող էներգակիրների ուղղությամբ ներդրումների և կլիմայի փոփոխություններին հարմարվողականության միջոցով։ Այն խթանում է ՄՓՄՁ-ների համար ֆինանսների մատչելիությունը և օժանդակում է ավելի կանաչ տնտեսության՝ ֆինանսական հաստատությունների հետ։ ՄՖԿ-ն ծրագրում է նաև օժանդակել կապիտալի շուկաների զարգացմանը, պետական-մասնավոր գործընկերություններին և միակցելիության բարելավմանը՝ կիզակետում ունենալով տրանսպորտը և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիան։

ՄՖԿ-ի մասին

ՄՖԿ-ն՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ է, համաշխարհային խոշորագույն զարգացման կառույցը, որը կենտրոնացած է զարգացող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ Մենք աշխատում ենք 100-ից ավելի երկրներում՝ օգտագործելով մեր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2024 ֆինանսական տարում ՄՖԿ-ն  հանձն է առել ռեկորդային 56 միլիարդ դոլար ուղղել զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական կառույցներին՝ արդյունավետ օգտագործելով մասնավոր հատվածի լուծումները և ներգրավելով մասնավոր կապիտալ՝  կյանքի համար պիտանի մոլորակում աղքատությունից զերծ աշխարհ ստեղծելու համար ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.ifc.org։

Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի մասին

Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը (EFSD) ԵՄ-ի արտաքին գործողությունների ներդրումային շրջանակի մաս է։ EFSD-ն ֆինանսական երաշխիքներ է առաջարկում, որոնք մասնավոր ներդրողներին ավելի բարդ շուկաներում ծրագրեր ֆինանսավորելու հնարավորություն են տալիս՝ ավելի անկայուն միջավայրերի ռիսկերը ստանձնելով, միաժամանակ խուսափելով շուկայի աղճատումներից։ Քանի որ EFSD-ն ռիսկերի մի մասը ծածկում է, ԵՄ-ի զարգացման ֆինանսավորման այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են ՄՖԿ-ն, կարող են  EFSD-ի երաշխքիները համապատասխանեցնել  իրենց սեփական ռեսուրսների հետ, ինչով էլ, իր հեթին, կներգրավվեն լրացուցիչ ներդրողներ։ «Փոքր վարկերի երաշխիքային ծրագիրը»  (SLGP)  Եվրոպական Միությունից EFSD-ի շրջանակում առաջին վնասի երաշխիքի խմբավորված 58 միլիոն եվրոյի աջակցությունն է ստանում։ SLGP-ն ՓՄՁ-երին հասու է դարձնում ֆինանսական ծառայություններ, ինչպես նաև ռիսկերի բաշխման հարցում աջակցություն՝ գործընկեր երկրների ֆինանսական կառույցներին խրախուսելով ընդլայնել իրենց ՓՄՁ վարկային պորտֆելը, հատուկ շեշտ դնելով դժվար հասանելի ավելի փոքր ՓՄՁ-ների վրա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ բանկերի միության նախագահը վիճահարույց է անվանել բանկերի շահութաբաժինների հարկը 15% դարձնելը

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը վիճահարույց է համարում բանկերի շահութաբաժինների հարկի դրույքաչափը 5%-ից մինչև 15% բարձրացնելու որոշումը

Եվրոն և ռուբլին բարձրացել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․46 կետով և կազմել 421․13 դրամ, ռուբլին ավելացել է 0․0345 կետով և կազմել 4․6065 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img