ՀՀ–ում կենսաթոշակային ֆոնդերին թույլ կտան ավելացնել այլ երկրների տնտեսության մեջ արվող ներդրումները

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Կենտրոնական բանկի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է կրկնապատկել այն ներդրումների չափը, որոնք հայկական կենսաթոշակային ֆոնդերը կարող են ուղղել այլ երկրներ։

Ներկայումս ֆոնդերը կարող են ներդնել առկա միջոցների մինչև 15%-ը մեկ երկրի տնտեսության մեջ, մինչդեռ փոփոխություններով առաջարկվում է շեմը հասցնել 30%-ի։ Ըստ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանի՝ այս փոփոխությունները հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել ներդրումները և բարձրացնել դրանց արդյունավետությունը։

Բացի այդ, գործող օրենսդրության համաձայն, կենսաթոշակային ֆոնդերը չեն կարող ուղղակիորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, այլ դա պետք է անեն երկրում գրանցված հիմնադրամների միջոցով։ Օրինագիծը վերացնում է այս պահանջը։ Միաժամանակ, Հայաստանում ներդրումների 10 տոկոս շեմը մնում է անփոփոխ։

Բացի այդ, փոփոխություններով նախատեսվում է, որ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին կթույլատրվի տնօրինել այլ հիմնադրամներ։ Նախկինում նման սահմանափակում մտցվել է, որպեսզի կառավարիչները կենտրոնանան հենց կենսաթոշակային ֆոնդի կառավարման վրա և իրենց վրա չվերցնեն այլ ռիսկեր:

Փոփոխությունները կանդրադառնան նաև խնայողական հիմնադրամին, որի համար սահմանվել է բաժնետոմսերում և արժեթղթերում ներդրումների 25%-ի սահմանաչափ։ Փոփոխություններով առաջարկվում է շեմը հասցնել 35%-ի։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img