Հայկական բանկերի շահույթի ռեկորդային աճը թույլ կտա 2025 թվականին հասնել տնտեսական ակտիվության պլանավորված մակարդակին․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերը շահույթի ռեկորդային աճ են գրանցել 2024 թվականին, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 «Այո, մեզ մոտ ռեկորդային աճ է (բանկերի շահույթների մասով), ինչը չի կարող չուրախացնել։ Ըստ էության, այդ շահույթը մասամբ կուղղվի տնտեսության ֆինանսավորմանը։ Թե ինչ ուղղություններով, ցույց կտա ժամանակը, դա յուրաքանչյուր բանկի որոշումների և քաղաքականության տիրույթում է։ Բայց այն աճը, որը մենք տեսնում ենք, օրինակ՝ բիզնես վարկերն անցյալ տարի աճել են 20 տոկոսով, ինչ-որ չափով թույլ կտա մեզ ունենալ տնտեսական ակտիվության այն մակարդակը, որը մենք ակնկալում ենք 2025 թվականին»,- ասաց նա նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է ավելի քան 363,1 մլրդ դրամ՝ 2023 թվականի համեմատ աճելով 60,9 տոկոսով։

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11,023 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 20,1%–ի աճ)։ Վարկային ներդրումների ծավալը, պահուստները չհաշված, կազմել է 6,270 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 24,6%-ով։ Ընդհանուր պարտավորությունները 2024 թվականին աճել են 20%-ով՝ կազմելով 9,243 մլրդ դրամ։ Ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է 1779,3 մլրդ դրամ՝ տարեսկզբից աճելով 20,5%-ով։

Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականի պետբյուջեում նախատեսված է 5,1 տոկոս։ Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը ակնկալվում է 7,1-4,8 տոկոսի սահմաններում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img