Հայաստանի առևտրային բանկերի կողմից 2024թ․–ի վերջին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 6,5տրլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6,538,702 մլն դրամ՝ սեպտեմբերի վերջի 6,016,519 մլն դրամի դիմաց, ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 2,16 տրլն. դրամ (մասնաբաժինը վարկային ներդրումների կառուցվածքում՝ 33,02%)՝ սեպտեմբերին գրանցված 2,05 տրլն դրամի համեմատ, իսկ դրամային վարկերի ծավալը կազմել է 4,38 տրլն դրամ (66,98%)՝ սեպտեմբերին գրանցված 3,97 տրլն դրամի դիմաց։  

Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 191,3 մլրդ դրամ՝ սեպտեմբերի 219,4 մլրդ դրամի դիմաց, իսկ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը՝ 6,2 տրլն դրամ՝ սեպտեմբերի 5,6 տրլն դրամի դիմաց։ Ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերի ծավալը դեկտեմբերին կազմել է 4,25 տրլն դրամ՝ 3,83 տրլն դրամի դիմաց, իսկ արտարժութային վարկերի ծավալը՝ 1,96 տրլն դրամ՝ սեպտեմբերի 1,82 տրլն դրամի դիմաց։

Վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 352,3 մլրդ դրամ՝ սեպտեմբերի 341 մլրդ դրամի դիմաց։ Միաժամանակ ոչ ռեզիդենտներին վարկեր են տրվել 32,4 մլրդ դրամի չափով՝ սեպտեմբերի 28,6 մլրդ դրամի դիմաց, իսկ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը կազմել է 319,9 մլրդ դրամ՝ սեպտեմբերի 312,4 մլրդ դրամի դիմաց։ Ռեզիդենտներին տրված դրամային վարկերի ծավալը դեկտեմբերին կազմել է 260,9 մլրդ դրամ՝ սեպտեմբերի 247,5 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժութային վարկերի ծավալը՝ 59 մլրդ դրամ՝ սեպտեմբերի 64,9 մլրդ դրամի դիմաց։

Դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,17% (սեպտեմբերին՝ 13,68%)։ Կենտրոնական բանկի ռեպո գործարքների տոկոսադրույքը կազմել է 7% (սեպտեմբերին՝ 7,50%)։ ($1 – 396,83 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պահանջարկ և հնարավոր խնդիրներ տնտեսությունում․ ԿԲ նախագահը նշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառն ու դրա նվազեցման պայմանները

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ տնտեսությունում նկատվող «բումը» վկայում է այն մասին, որ պահանջարկը գերազանցում է տնտեսության պոտենցիալ հնարավորությունները

Հայաստան կատարվող փոխանցումների և կապիտալի զգալի ներհոսքը օգոստոսին ապահովել է ռեկորդային 6.5 մլրդ դոլարի պահուստներ. ՀԲ

 Դրամական փոխանցումների և կապիտալի զգալի մուտքերի շնորհիվ Հայաստանում համախառն պահուստներն օգոստոսին աճել են՝ հասնելով ռեկորդային 6,5 մլրդ դոլարի, ինչը համարժեք է ներմուծման 4,3 ամսվա ծածկույթին։

ԿԲ նախագահը պարզաբանել է, թե ինչու դրամի արժևորումը չի փոխհատուցում ապրանքների համաշխարհային գների աճը

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանել է դրամի արժևորման ազդեցությունը ներմուծվող ապրանքների գների դինամիկայի վրա

Ինչո՞ւ է Հայաստանի կապիտալի շուկան շարունակում բանկային մնալ․ Landmark Capital-ի CEO-ի 5 եզրակացությունը

Հայաստանի տնտեսությունն աճում է, երկրում զգալի մասնավոր կապիտալ կա, իսկ շուկայի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ու օրենսդրական դաշտը Գոռ Գևորգյանը բավարար է գնահատում

«Կուբ Ինվեսթ»-ը  Հայաստանի ներդրումային ընկերություններից առաջինն է, որը թողարկում է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր. գլխավոր տնօրեն

«Կուբ Ինվեսթ» (Cube Invest) ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը, որը տեղական շուկայում թողարկել է պարտատոմսեր, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img