«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է Arkatelecom.am թարմացված կայքը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Arkatelecom.am թարմացված կայքի գործարկման մասին, որը 2008թ․–ից Հայաստանի բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործող առաջին մասնագիտացված ռեսուրսն է։

«Թարմացված կայքի գործարկումը կարևոր քայլ է մեր պորտալի զարգացման գործում: Մենք ձգտում ենք մեր ընթերցողներին տրամադրել ամենաարդիական և որակյալ տեղեկատվությունը հարմար և ժամանակակից ձևաչափով: Վստահ ենք, որ կայքի նոր հնարավորությունները մեզ թույլ կտան ավելի լիարժեք լուսաբանել իրադարձությունները բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և արհեստական ​​բանականության ոլորտում»,- ասել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (arka.am) գործում է 1996 թվականի մայիսի 1-ից։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիա հոլդինգի կազմում ընդգրկված են նաև arkatelecom.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը և armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Այսօր գործակալության հաճախորդների թվում են ԱՄՀ–ն, ՎԶԵԲ–ը, IFC–ին, ԵԱԶԲ–ն, BSTDB–ին և այլն:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img