Երևանում մարտի 20–ին կանցկացվի CapitalMarketsArmenia ամենամյա երրորդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում՝ Marriott հյուրանոցում, մարտի 20–ին կանցկացվի Capital Markets Armenia–ի ամենամյա երրորդ համաժողովը, որն առանցքային իրադարձություն է տարածաշրջանի ֆինանսական ներդրումային հանրության համար։

Capital Markets Armenia–ն Երևանում անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Նախորդ տարի համաժողովը միավորել էր կարգավորիչների, բանկերի, ներդրումային ընկերությունների, արտադրական ձեռնարկությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների ավելի քան 200 ներկայացուցչի Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից, Կիպրոսից, ԱՄԷ–ից, Ուզբեկստանից, Ֆրանսիայից, Չեխիայից և Շվեյցարիայից։ Մասնակիցները քննարկել են տարածաշրջանի ներդրումային գրավչության և միջազգային համագործակցության հարցեր։

Այս տարի միջոցառման ծրագիրը կընդգրկի ֆինանսական շուկայի ամենաակտուալ թեմաները։

Համաժողովի առանցքային թեմաներն են․

·       Հայաստանի տնտեսությունն ու ֆինանսական համակարգը

·       Կապիտալի տեղական շուկա․ զարգացման հեռանկարներն ու դերը երկրի տնտեսության մեջ

·       Թողարկողներ և կորպորատիվ ֆինանսներ․ Հայաստանի շուկայի զարգացումը

·       Ներդրումային գաղափարներըը Հայաստանի և ԱՊՀ երկրների շուկայում․ լավագույն պրակտիկան և փորձը

·       Global․ կապիտալի համաշխարհային շուկայի ռազմավարություններն ու հեռանկարները

·       FinTech․ նորարարություններ և ստարտափեր․ փոփոխվող ֆինանսական շուկաներ

·       Կրիպտոարժույթ, թվային ակտիվներ և տոկենացում․ հեռանկարներ և մարտահրավերներ

Ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով։

Կազմակերպիչները հրավիրում են բոլոր ֆինանսիստներին, կարգավորիչների ներկայացուցիչներին, տեղական բանկերին, ներդրումային ընկերություններին, արտադրական ձեռնարկություններին, միջազգային ֆինանսական ինստիտուտներին, վարկանիշային գործակալություններին և ենթակառուցվածքային ընկերություններին։

Գրանցումն արդեն բաց է և հասանելի հետևյալ հղումով։

«ԱՌԿԱ» և «ԱՄԻ Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունները համաժողովի ինֆորմացիոն գործընկերներն են։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img