Հայաստանի ֆոնդային բորսան Global Banking & Finance Awards-ի կողմից արժանացել է երկու հեղինակավոր մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) հայտարարում է, որ ճանաչվել է «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025» և «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025»՝ ըստ Global Banking & Finance Awards հեղինակավոր ամսագրի։

Այս մրցանակները կարևորում են AMX-ի առաջատար դերը տարածաշրջանի ֆինանսական շուկայում, ինչպես նաև բորսայի շարունակական զարգացմանն ու նորարարություններին միտված ջանքերը: «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում» մրցանակը հաստատում է AMX-ի կայուն գործունեությունը, ներդրողների վստահությունը և կապիտալի շուկայի հասանելիության բարելավմանն ուղղված քայլերը, մինչդեռ «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա» կոչումը շեշտադրում է AMX-ի զարգացման դինամիկան, նոր ֆինանսական գործիքների ներդրումը բորսայում և այդպիսով լայն հնարավորությունների ընձեռումը ներդրողներին և թողարկողներին:

2024 թվականին AMX-ն արձանագրել է շուկայի զգալի աճ։ Նախորդ տարում ընդհանուր շուկայական արժեքը հասել է 4.1 տրիլիոն ՀՀ դրամի, իսկ բոլոր շուկաներում արձանագրվել է առևտրի ծավալների և կնքված գործարքների թվի աճ։ Այս հաջողություններին նպաստել են արտարժույթի առևտրային հարթակի վերագործարկումը և նոր թվային ներդրումային լուծումների ներդրումը։

Global Banking & Finance Review-ը Մեծ Բրիտանիայում հիմնադրված հեղինակավոր օնլայն և տպագիր ամսագիր է, որը տրամադրում է անկախ վերլուծություններ ֆինանսական ոլորտի արդի թեմաների վերաբերյալ։ Հաղթողների ընտրությունն իրականացվում է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև Global Banking & Finance Review-ի խմբագրական խորհրդի և ղեկավարների կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img