Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկը ս.թ. փետրվարի 26-ից մեկնարկում է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով սահմանափակ՝ 500 հատ քանակով Visa Signature Limited Edition քարտերի նախավաճառքը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով  և կտևի մինչև ս.թ. մարտի 12-ը ներառյալ։

Նախապես հայտ ուղարկած հաճախորդների հետ կապ կհաստատեն բանկի մասնագետները՝ քարտի պայմանները ներկայացնելու համար։ Քարտերը կտրամադրվեն մարտի 13-ից սկսած։

Visa Signature Limited Edition քարտերը բացառիկ առավելություններ կընձեռեն մշակույթի և ճանապարհորդության սիրահարներին։

Առավելություններ՝ մշակույթի սիրահարների համար

  • Քարտապանները հնարավորություն կունենան տարեկան մինչև 20.000 ՀՀ դրամ գումարի հետվճար ստանալ՝ արտասահմանում գործող թանգարաններում Visa Signature Limited Edition քարտով կատարած մուտքավճարների դիմաց,
  • Քարտապանն ու իր մեկ հյուրը կկարողանան անսահմանափակ քանակությամբ անվճար այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու հայ մեծանուն նկարչի ժառանգությանը,
  • Քարտապանները AR տեխնոլոգիայի շնորհիվ՝ Arloopa հավելվածի միջոցով, կկարողանան քարտի դիմերեսը սքանավորել և դիտել եռաչափ անիմացիա՝ ձայնային ուղեկցմամբ,
  • Քարտապանները կդառնան «ԷՊՈՍ» պատմամշակութային փակ ակումբիանդամ՝ ստանալով ակումբի մի շարք արտոնություններ։

Առավելություններ՝ ճանապարհորդության սիրահարների համար

  • DragonPass սպասասրահների անվճար մուտք – քարտապանը և իր մեկ հյուրը տարվա ընթացքում 4 անգամ կկարողանան անվճար օգտվել աշխարհի 1300+ օդանավակայաններում գործող սպասասրահներից,
  • FastTrack արտոնություններ – քարտապանը և իր մեկ հյուրը կկարողանան 4 անգամ Զվարթնոց միջազգային օդանավակայանում և 10 անգամ աշխարհի տարբեր երկրներում օգտվել FastTrack ծառայությունից,
  • Ճանապարհորդական ապահովագրություն –քարտապաններին ճանապարհորդության ընթացքում կտրամադրվի առողջության ապահովագրություն, ինչպես նաև ուղեբեռի ուշացման, թռիչքի բաց թողնման, թռիչքի ուշացման, գումարի կորստի և այլ ապահովագրական փաթեթներ,
  • Գնումների ապահովագրություն – քարտապանները կստանան մինչև 20.000 ԱՄՆ դոլար ապահովագրական փոխհատուցում՝ քարտով գնված ապրանքի գողության կամ վնասի դեպքում։

Բացի այս, քարտապանները հնարավորություն կունենան օգտվելու բազմաթիվ այլ առավելություններից, ինչպիսիք են Visa Concierge ծառայությունը, անվճար ռոումինգի փաթեթ ձեռք բերելու հնարավորությունը, Զվարթնոց օդանավակայանում տարեկան 4 անգամ ուղեբեռի անվճար փաթեթավորման ծառայությունից օգտվելու և տարվա ընթացքում 2 անգամ օդանավակայանում անվճար կայանելու հնարավորությունները, ինչպես նաև հյուրանոցների, ավտոմեքենաների ու ժամանցի տոմսերի՝ արտոնյալ պայմաններով ամրագրման հնարավորությունները։

Visa Signature Limited Edition քարտի վերաբերյալ ավելին կարող եք իմանալ այստեղ։

Այս քարտերն Ակբա բանկի կողմից սահմանափակ քանակությամբ թողարկվող քարտերի շարքի միայն սկիզբն են։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img