Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերը կապահովագրեն ցրտահարությունից

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆերմերային տնտեսություններին կառաջարկեն գյուղատնտեսական մշակաբույսերի ապահովագրություն ցրտահարությունից, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք մշակել ենք ծրագիր, ըստ որի՝ ֆերմերների ապահովագրական վճարների 70-80%-ը կփոխհատուցվի պետության կողմից։ Բացի այդ, եթե ապահովագրական ընկերությունների վճարումները գերազանցեն 200%-ը, ապա կառավարությունը կփոխհատուցի սահմանային շեմից բարձր վնասը»,- ասել է Պապոյանը նախօրեին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում։

Նախարարը նշել է, որ ի տարբերություն 2024 թվականի՝ այս տարի ֆերմերային տնտեսություններին կառաջարկվի ապահովագրություն 13 գյուղատնտեսական մշակաբույսերի համար և բոլոր ուղղություններով (հնարավոր վնասների տեսանկյունից)։

«Օրինակ, անցած տարի ցրտահարությունը ներառված չէր (ապահովագրական դեպքերի մեջ, խմբ.), այս տարի կներառվի։ Այսինքն՝ քաղաքացիների համար հասանելի կլինի այն ամբողջական փաթեթը, որին նրանք սովոր են»,- ասել է նա։

Հայաստանում ագրոապահովագրության ծրագրի շրջանակում ապահովագրվում են 13 տեսակի գյուղատնտեսական մշակաբույսեր (խաղող, ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ, ցորեն, գարի և վարսակ) չորս տեսակի վտանգներից (գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկուտ և հրդեհ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img