Հայաստանը տեղաբաշխել է 750 լն դոլարի եվրապարտատոմսեր․ Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․ 2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: 

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերը ցուցակում են անցել Լոնդոնի բորսայում, վարկանիշը՝ BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s։

«Սույն հայտարարության մեջ նշված պարտատոմսերը չեն գրանցվել և չեն գրանցվելու ԱՄՆ Արժեթղթերի մասին 1933թ. օրենքի համաձայն և չեն կարող առաջարկվել կամ վաճառվել ԱՄՆ-ում՝ բացառությամբ գրանցման պահանջից ազատման կիրառելի դեպքերի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրապարտատոմսերի թողարկում Հայաստանի կողմից

Հայաստանը եվրապարտատոմսերի առաջին թողարկումն իրականացրել է 2013 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թողարկվել են 700 մլն դոլար արժողությամբ եվրապարտատոմսեր՝ 6% տարեկան եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով՝ մինչև 2020 թվականի մարտի 30-ը։ Միաժամանակ, 2021 թվականի հուլիսի դրությամբ առաջին թողարկումից շրջանառության մեջ են 500 մլն դոլարի պարտատոմսեր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը գնել է 200 մլն դոլարը։

Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015 թվականի մարտի 26-ին՝ 500 մլն դոլար ծավալով և 7,15 տոկոս եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 26-ը։

2019 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է 500 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 10 տարի մարման ժամկետով և 3,95% արժեկտրոնային եկամտաբերությամբ եվրոպարտատոմսեր, ինչը զգալիորեն ցածր է նախորդ երկու թողարկումների պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունից։

2020 թվականի ապրիլին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է եվրապարտատոմսերի նոր թողարկման հնարավորությունը՝ գուցե նույնիսկ դրամով։ Նա նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերին, երբ ներկայացվեց եվրապարտատոմսերի հերթական թողարկումը, ներդրողները հայտարարեցին հայտարարված ծավալից 4-5 անգամ ավելի շատ ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին։

2021 թվականի փետրվարի 4-ին Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն դոլար արժողությամբ եվրոպարտատոմսեր՝ 10 տարի մարման ժամկետով և 3,6% արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Ինչպես այն ժամանակ նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պահանջարկը գերազանցել է 3 մլրդ դոլարը, իսկ տեղաբաշխումը տեղի է ունեցել Հայաստանի պատմության մեջ ամենաբարենպաստ պայմաններով՝ ամենացածր փոխարժեքով։ Նշվել է, որ Հայաստանը եվրապարտատոմսերի միջոցների մի մասն օգտագործելու է «ֆինանսական բարձ» ձևավորելու համար։

2023 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց եվրապարտատոմսերի մասնակի հետգնման, վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը նվազեցնելու և տոկոսադրույքների նվազման ֆոնին միջնաժամկետ պարտատոմսերի տեսակարար կշռի ավելացմանն ուղղված ծրագրերի մասին։

2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը հետ է գնել 188 միլիոն դոլարը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img