S&P–ն կանխատեսել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների , այդ թվում՝ Հայաստանի բանկերի ապագան ռուս–ուկրաինական հրադադարից հետո

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիպոթետիկ հրադադարը էական անհապաղ ազդեցություն չի ունենա Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի բանկային հատվածի վրա։ Այս մասին ասվում է S&P Global Ratings-ի վերլուծաբանների մեկնաբանություններում, հայտնում է FrankMedia-ն։

«Մենք 2025 թվականին բանկային հատվածի կայունության համար զգալի ռիսկեր չենք կանխատեսում, եթե հրադադարը իրականանա»,- ասվում է զեկույցում։

Վերլուծաբանները կարծում են, որ զինադադարի դեպքում Կենտրոնական Ասիայի և Կովկասի բանկերից ավանդների կտրուկ արտահոսք տեղի չի ունենա։ Նրանց տվյալներով՝ ոչ ռեզիդենտների ավանդների ներհոսքը, առաջին հերթին Ռուսաստանից, արդեն նվազել է 2022-2023 թվականների գագաթնակետային ցուցանիշներից հետո։ Եվ նույնիսկ եթե միջոցների մի մասը հետ տարվա դեպի Ռուսաստանի Դաշնություն կամ փոխանցվի այլ երկրներ, Ռուսաստանի մակրոտնտեսական և քաղաքական իրավիճակի շուրջ բարձր անորոշությունը, այդ թվում՝փոխանցումների և արժույթի փոխանակման սահմանափակումները, մոտ ապագայում կզսպեն լայնածավալ արտահոսքերը, կարծում են նրանք։

Միևնույն ժամանակ, դրամական փոխանցումների ծավալները, ըստ գործակալության կանխատեսումների, կնվազեն։ 2022 թվականին դրանց կտրուկ աճը միջինը 6,5 տոկոսային կետով բարելավել է վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի մնացորդը Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում և Տաջիկստանում։ 2024 թվականին դրամական փոխանցումների ծավալը կրկին զգալիորեն աճել է հատկապես Ուզբեկստանում և Հայաստանում, սակայն ակնկալվում է դրա աստիճանական կարգավորում։ Միևնույն ժամանակ, Ուզբեկստանի, Վրաստանի և Հայաստանի տնային տնտեսությունների համար միգրանտների տրանսֆերտները (հիմնականում Ռուսաստանից) կմնան եկամտի կարևոր աղբյուր, ասվում է մեկնաբանության մեջ։

Ըստ S&P-ի, բանկային միջնորդային եկամուտների աճը, որը զգալիորեն բարելավել է 2022-2023 թվականներին, ակնկալվում է, որ կկայունանա ավելի ցածր մակարդակի վրա: Վարկավորման վրա էական ազդեցություն նույնպես չի սպասվում, քանի որ տարածաշրջան տեղափոխված միգրանտները և ընկերությունները խոշոր վարկառուներ չէին: Բացի այդ, անշարժ գույքի շուկան, որը նախկինում աճում էր միգրանտների ներհոսքի ֆոնին, կմնա համեմատաբար կայուն, քանի որ եկածների մեծ մասը նախընտրում էր բնակարան վարձել, ոչ թե գնել, շեշտում են տնտեսագետները։

S&P-ի վերլուծաբանների կարծիքով, տարածաշրջանի երկրներում մակրոտնտեսական ազդեցությունները կլինեն զուսպ գոնե կարճաժամկետ հեռանկարում։

«Մենք քիչ հավանական ենք համարում, որ հնարավոր հրադադարից հետո միգրանտների, ներդրումների և կապիտալի անհապաղ և զգալի արտահոսք լինի Կենտրոնական Ասիայից և Կովկասից։ Սա պետք է սահմանափակի տնտեսական անկայունությունը»,- ասում են նրանք իրենց մեկնաբանության մեջ:

Գործակալությունը չի ակնկալում նաև բնակչության լայնածավալ արտահոսք, քանի որ միգրացիայի գագաթնակետն արդեն անցել է, և շատ միգրանտներ կամ վերադարձել են Ռուսաստան, կամ մեկնել այլ երկրներ։ Զեկույցում ներկայացված են հետևյալ տվյալները. 2022 թվականին մոտ մեկ միլիոն մարդ լքել է Ռուսաստանը, այդ թվում՝ մոտ 150 հազարը գնացել է Ղազախստան, նույնքանը՝ Սերբիա, մոտ 110 հազարը՝ Հայաստան և մոտավորապես 62 հազարը՝ Վրաստան։ Միևնույն ժամանակ, միգրանտների դրական տնտեսական ազդեցությունները, որոնք նպաստել են այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են ՏՏ–ն, լոգիստիկան, ֆինանսական ծառայությունները և զբոսաշրջությունը, կպահպանվեն, թեև դրանց մասշտաբները փոքր ինչ կնվազեն, նշում են զեկույցի հեղինակները։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img