Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը. 3 մլրդ դրամ ծավալով թողարկումն ամբողջությամբ տեղաբաշխվել է ընդամենը մի քանի օրվա ընթացքում, ինչը վկայում է ներդրողների վստահության և Բանկի ներդրումային առաջարկների նկատմամբ մեծ հետաքրքրության մասին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Բանկի կողմից թողարկված դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվում է։ Թողարկման ծավալը կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 6%։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային եկամուտը վճարվում է եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը: 

Դոլարային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում։

Բանկի թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված է ՀՀ ԿԲ նախագահի 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամբ) և թողարկումների վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարելի է ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img