Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Հայաստանում գտնվող՝ ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ կառավարությունը։

անդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է ԶՖԳ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով ՀՀ-ԶՖԳ արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ։

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը՝ որպես բաց և կառուցողական երկխոսության միջոցով ընթացիկ համագործակցության խնդիրները վեր հանելու և հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու հնարավորություն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության երկկողմ օրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով ոռոգման ենթակառուցվածքների և գյուղատնտեսության, էներգետիկայի, կոշտ թափոնների կառավարման, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ընթացիկ համագործակցությանը և առաջիկա հնարավոր նախաձեռնություններին։

Զարգացման ֆրանսիական գործակալության մասին

AFD (Agence Française de Développement) գործակալությունը Հայաստանում գործում է 2013 թվականից՝ մասնակցելով այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության դեմ պայքարին, արդար և ներառական անցմանը: Կազմակերպությունը գործում է բնական ռեսուրսների կայուն կառավարման և պահպանման (ոռոգում, անտառային զանգվածներ), քաղաքային ենթակառուցվածքների (տրանսպորտ, ջրամատակարարում, թափոնների ուտիլիզացիա, աղտոտվածության վերահսկողություն), էներգետիկ անցման (վերականգնվող էներգիայի աղբյուրներ, էներգաարդյունավետություն և էներգետիկ ոլորտի բարեփոխում), պետական ֆինանսների կառավարման ոլորտներում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img