750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ 750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են այն պայմանավորվածություններին և ստանդարտ ընթացակարգերին, որոնք գոյություն ունեն նման պարտատոմսերի թողարկման ժամանակ, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Մարտի 5–ին կապիտալի միջազգային շուկայում Հայաստանի կողմից տեղաբաշխվել են եվրապարտատոմսեր, որոնց ծավալը կազմում է 750մլն դոլար, մարման ժամկետը՝ 10 տարի, եկամտաբերությունը՝ 7,1%։ Ֆինանսների նախարարության տվյալներով, նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 6.75%։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել է, որ թողարկումը ենթադրում է որոշակի սահմանափակումներ։

«Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում։ Ենթադրում եմ, որ խոսքը հենց դրա մասին է, և երբ գա այդ ժամկետը, վստահ եմ, որ Ֆինանսների նախարարության պարտքի կառավարման համար պատասխանատու գործընկերները հանրությանը կտրամադրեն ամբողջական տեղեկատվություն»,- ասաց Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով հարցին, թե ինչու է թողարկումն իրականացվել հենց հիմա, նա նշեց, որ եվրապարտատոմսերի ցանկացած թողարկում պահանջում է առնվազն մի քանի ամիս նախապատրաստական ​​աշխատանք։

Խոսելով պարտատոմսերի եկամտաբերության մակարդակի մասին՝ Գալստյանը նշեց, որ risk-free տոկոսադրույքն այս պահին կազմում է մոտ 4,3%։

«Ինչ վերաբերում է եվրապարտատոմսերի 7.1% եկամտաբերությանը, ապա գոյություն ունի ռիսկից զատ տոկոսադրույք: Օրինակ, ԱՄՆ-ի նույն 10 տարի ժամկետակայնությամբ պարտատոմսերի եկամտաբերությունը 4.3%-ին մոտ է: Այսինքն՝ ամերիկյան պետությունը 10 տարվա պարտքը շուկայից վերցնում է տարեկան 4.3%-ով, Հայաստանի կառավարությունն այդ պարտքը վերցնում է 7.1%-ով, տարբերությունը 2.8% է, որը վերջին ժամանակահատվածում սպրեդի դիտված նորմալ չափն է։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում և կարծում եմ, որ տոկոսադրույքը, քանի որ որոշում է շուկան, շուկան հենց դա էլ գնահատում է՝ այն ռիսկի չափը, պրեմիայի չափը, որը ՀՀ-ն պետք է վճարի»,- ասաց նա։

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում: Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով: Եվրապարտատոմսերը ցուցակում են անցել Լոնդոնի բորսայում, վարկանիշը՝ BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img