Հայաստանի բանկերը, հավանաբար, այս տարի կիրականացնեն բաժնետոմսերի տեղաբաշխում․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերը, հավանաբար, այս տարի կիրականացնեն բաժնետոմսերի տեղաբաշխում, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բանկերը միշտ լոկոմոտիվի դեր են կատարել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման հարցերում։

Նշելով, որ տարվա ընթացքում կիրականացվեն կոնկրետ նախագծեր։ Գալստյանը պարզաբանեց, որ բանկերը միշտ առաջնագծում են եղել պարտքի շուկայում թողարկումների հարցում։

«Այժմ նկատելի է դրական միտում. իրական հատվածի ընկերությունները ևս միանում են թողարկումների գործընթացին կապիտալի շուկայում, իսկ բանկերը կշարունակեն ներգրավել ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ պարտատոմսերի շուկայում», – ասաց ԿԲ նախագահը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img