Հայաստանում 2025–ի արդյունքում նախատեսվում է ապահովել, որպեսզի մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի ծավալը կազմի  ավելի քան 8500 դոլար․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Նախնական տվյալներով՝ Հայաստանում 2025–ի արդյունքում նախատեսվում է ապահովել, որպեսզի մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի ծավալը կազմի  ավելի քան 8500 դոլար, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սա արդեն բավականին մեծ ցուցանիշ է, որը վերջին 7-8 տարիների ընթացքում ավելի քան կրկնակի աճ է գրանցում»,- ասել է Պապոյանը նախօրեին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի արդյունքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 3 338 443 դրամ, որը համապատասխանում է 8 501 ԱՄՆ դոլարի կամ 7 857 եվրոյի։

Ընդհանուր առմամբ, հանրապետության ՀՆԱ-ի անվանական ծավալն ընթացիկ գներով 2024 թվականին կազմել է 10,127,165,9 մլն դրամ (5,9%–ի աճ՝ 2023թ․–ի համեմատ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img