Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3050 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Ոսկու գինը մարտի 19-ի առուվաճառքի ժամանակ թարմացրել է իր պատմական ռեկորդը։ Չիկագոյի ապրանքային բորսայում ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0,38%-ով՝ հասնելով 3052,2 դոլարի, գրում է Finmarket-ը՝ վկայակոչելով առուվաճառքի տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 9:50-ի դրությամբ ֆյուչերսների գինը նվազել է մինչև 3049,19: Ոսկու մեկ ունցիայի բորսայական գինն առուվաճառքի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 3050 դոլարի սահմանը։ Թանկարժեք մետաղի գների աճը տեղի է ունենում աշխարհաքաղաքական լարվածության և տնտեսական անորոշության ֆոնին։

Ներդրողները վախենում են տնտեսության դանդաղումից և ռեցեսիայի բարձր ռիսկերից։ Պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն են։ Շատ փորձագետներ կարծում են, որ դրանք կարող են հանգեցնել գնաճի աճի, գրում է Reuters-ը։

Առևտրային նոր մաքսատուրքերը սրել են երկրների միջև լարվածությունը: Փետրվարից ուժի մեջ է մտել պողպատի և ալյումինի 25% միասնական հարկը։ Ոլորտային և պատասխան սակագները կներդրվեն ապրիլի 2-ից։

 «Եթե FOMC-ի նիստը մեղմ անցնի՝ ի պատասխան աճող անորոշության, դա կապահովի ոսկու գների շարունակական աճ: Սա կարող է կանաչ լույս դառնալ 3050 դոլարի սահմանագիծը հաղթահարելու համար», – ասում է KCM Trade-ի շուկայի գլխավոր վերլուծաբան Թիմ Ուոթերերը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img