ՀՀ ԿԲ–ն փորձում է հավասարակշռել կրիպտոակտիվների ռիսկերն ու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Կրիպտոակտիվների հարցում ՀՀ կենտրոնական բանկը փորձում է հավասարակշռել հնարավորությունները տնտեսության և ռիսկերի համար։ Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Լևոն Սահակյանը Cbonds-ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia III համաժողովի ժամանակ։

«ԿԲ-ն հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում, տնտեսության համար տեսնում ենք հնարավորություններ, բայց նաև ռիսկեր, մասնավորապես՝ փողերի լվացում։ Անցյալ տարի Կենտրոնական բանկը մշակել է կրիպտոակտիվների մասին օրինագիծ, որը հիմնված է The Markets in Crypto-Assets Regulation (MiCA) եվրոպական կանոնակարգի վրա։ Կրիպտոակտիվները չեն դառնա վճարման եղանակ, և շուկան կկարգավորվի»,- ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ կրիպտոակտիվների հետ կապված ծառայություններ մատուցելու համար կազմակերպությունները պետք է լիցենզիա ստանան Կենտրոնական բանկից։ Բոլոր գործարքները կլինեն անկանխիկ:

ՀՀ կառավարությունը փետրվարի 27–ի նիստում հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով, նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի կանխատեսելի միջավայր՝ ոլորտում գործող ձեռնարկատերերի համար հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով՝ օգտագործողների համար անվտանգության բավարար մեխանիզմներով և թափանցիկության ապահովման մեխանիզմներով։

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները Capital Markets Armenia III համաժողովի ինֆորմացիոն գործընկերներն են։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img