Հայաստանը նախատեսում է բացել կապիտալի տեղական շուկաների հասանելիությունը միջազգային դերակատարների համար․ AMX տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը նախատեսում է 2025 թվականին բացել կապիտալի տեղական շուկաների հասանելիությունը միջազգային դերակատարների համար, ասաց Հայկական ֆոնդային բորսայի (AMX) տնօրեն Հայկ Եգանյանը։

 «Մենք ցանկանում ենք բացել արտարժույթի առաջնային շուկան և պետական ​​պարտատոմսերի երկրորդային շուկան, որպեսզի դրան կարողանան միանալ ոչ միայն Հայաստանում գործող ընկերությունները, որոնք ներդրումային ծառայություններ են մատուցում, այլ նաև միջազգային, մասնավորապես ՏՀԶԿ երկրներից (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, խմբ.)։ Ընդհանրապես, խոսքը վստահելի երկրներում գործող և ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին ուղղակի հասանելիություն ապահովելու մասին է»,- «ԱՌԿԱ»-ի հետ զրույցում ասաց նա Cbonds-ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia III համաժողովի շրջանակում:

Պանելային քննարկման ընթացքում Եգանյանը պարզաբանեց, որ «Remote Membership» նախագծի շրջանակում Լոնդոնում, Աբու Դաբիում, Վարշավայում և աշխարհի այլ երկրներում գտնվող ներդրողները հնարավորություն կունենան հեռակա կարգով մասնակցել հայկական շուկայում տեղի ունեցող գործարքներին։ Նրա խոսքով, հետագայում նախատեսվում է ընդլայնել հասանելիությունը նաև կորպորատիվ հատվածի նկատմամբ։

Ընթացիկ տարվա առաջնահերթ ծրագրերի թվում AMX-ի տնօրենը նշեց նաև Վարշավայի ֆոնդային բորսայի հետ խաչաձև ցուցակման գործարկումը։

Հիշեցնելով Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) հետ անցյալ տարի ստորագրված համագործակցության պայմանագրի մասին, որի շրջանակում AMX-ը միացել է Tabadul բորսայական թվային հանգույցին, Եգանյանն ասաց, որ հայկական բոլոր արժեթղթերը տեսանելի կլինեն այս շուկաներում գործող բրոքերներին։ Նմանատիպ հնարավորություն են ստանում նաև հայ բրոքերները։

«Սա նոր հնարավորություններ է բացում մեր թողարկողների համար, քանի որ այս հարթակի միջոցով հնարավոր կլինի թողարկել նոր արժեթղթեր և վաճառել դրանք արաբ ներդրողներին»,- ասաց նա։

Եգանյանը հայտարարեց նաև EuroClear-ում հաշիվ բացելու պլանների մասին (միջազգային դեպոզիտարային–քլիրինգային կենտրոն, որը սպասարկում է արտաբորսային միջազգային ֆոնդային շուկան, խմբ.): Նրա խոսքով, Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիան (KDPW) հաշիվ կբացի AMX-ում։

«Սա առաջին քայլն է dual-listing–ի գործարկման ճանապարհին, որպեսզի մեր արժեթղթերը հայտնվեն Վարշավայի ֆոնդային բորսայում», – ասաց նա՝ պարզաբանելով, որ բոլոր արժեթղթերը, որոնք ցուցակվելու են AMX-ում, կհայտնվեն եվրոպական շուկայում։

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները Capital Markets Armenia III համաժողովի ինֆորմացիոն գործընկերներն են։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img