Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը փոքր-ինչ կտատանվի՝ 400 դրամի սահմաններում. Յունիբանկի վարչության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Այս տարի դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը փոքր-ինչ տատանվելու է, ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

«Դրամի փոխարժեքը (դոլարի նկատմամբ, խմբ.) կլինի պլյուս-մինուս 5 դրամ՝ 400 դրամի միջակայքում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- ասել է Հակոբյանը Cbonds-ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia III համաժողովի ժամանակ։

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության՝ 2025 թվականի փետրվարին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 395,6 դրամ, ինչը 2,1%-ով ցածր է 2024 թվականի փետրվարի նույն ցուցանիշից (404,3 դրամ)։

Հակոբյանն ակնկալում է, որ տարեվերջին դրամային ավանդների տոկոսադրույքը փոքր-ինչ կբարձրանա՝ անկախ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վարքագծից։

«Դրամային ռեսուրսների որոշակի պակաս կա, ինչն առաջին հերթին ​​ապադոլարացման պետական քաղաքականության արդյունք է։ Հաշվի առնելով, որ սպառողական վարկավորումը մեր երկրում իրականացվում է բացառապես դրամով, և այն կաճի, բանկերի մոտ դրամային ռեսուրսների պահանջարկը կշարունակի աճել։ Ակնկալում եմ, որ դրամային ավանդների տոկոսադրույքները կբարձրանան մոտ 1 տոկոսային կետով»,- ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով, դոլարային ավանդների տոկոսադրույքներն ավելի շատ կախված կլինեն արտաքին գործոններից։

Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2024թ․–ին ավելացել է 1,2 մլրդ դրամով կամ 24%–ով՝ մինչև 6,4 մլրդ դրամ։ Վարկային ներդրումների կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռը՝ 22,8%, բաժին է ընկնում սպառողական վարկերին՝ 1,4 տրլն․ դրամ (աճը տարվա ընթացքում՝ 33%)։

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները Capital Markets Armenia III համաժողովի ինֆորմացիոն գործընկերներն են։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img