Հայաստանի բանկային ոլորտին բաժին է ընկնում ֆինանսական հատվածի ընդհանուր ակտիվների 84%–ը․ ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային ոլորտին բաժին է ընկնում ֆինանսական հատվածի ընդհանուր ակտիվների 84%–ը, տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահի տեղակալ Ռուբեն Մելիքյանը։

«Զարգացման ներուժը բավականին մեծ է։ Հայաստանի ֆինանսական շուկայում պատմականորեն գերիշխում է բանկային հատվածը», – ասաց նա Cbonds–ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia III համաժողովի ժամանակ։

Մելիքյանը հիշեցրեց, որ Հայաստանի ֆինանսական հատվածում գործում է 18 առևտրային բանկ, ավելի քան 40 վարկային կազմակերպություն, 8 ապահովագրական ընկերություն, երկու հիմնական կենսաթոշակային ֆոնդ՝ «Ակբա Ամունդի» և «C-QUADRAT», ավելի քան 20 ներդրումային ընկերություն և ավելի քան 110 ներդրումային հիմնադրամ։

«Ուզում եմ նաև ընդգծել, որ այս կազմակերպությունների մեծ մասը, ներդրումային ընկերություններն ու հիմնադրամները ստեղծվել են վերջին երկու–երեք տարւոմ», – ասել է Մելիքյանը։

Ավելի վաղ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ի ապահովել է 363 մլրդ․ դրամի շահույթ, ինչը 137 մլրդ դրամով կամ 61%–ով ավել է 2023թ․–ից։ Բոլոր 18 բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 11 տրլն․ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 1,8 տրլն․ դրամ, վարկային պորտֆելը՝ 6,7 տրլն․ դրամ, ավանդների ծավալը՝ 6,4 տրլն․ դրամ, արժեթղթերը՝ 508 մլրդ․ դրամ։ 2024թ․–ին Հայաստանում ROE–ն կազմել է 22.3%՝ 2023թ․–ին գրանցված 16.6%–ի համեմատ։

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները Capital Markets Armenia III համաժողովի ինֆորմացիոն գործընկերներն են։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img