Հայաստան արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․–ի երկու ամսում կրճատվել է ավելի քան 1,7 անգամ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականի հունվար-փետրվարին կազմել է 87,5 մլն դոլար՝ 2024 թվականի հունվար-փետրվարի 153,9 մլն դոլարի դիմաց, նշվում է ՀՀ ԿԲ–ի հաշվետվության մեջ։

Այսպիսով, այս ցուցանիշը տարեկան կտրվածքով կրճատվել է ավելի քան 1,7 անգամ։

Միաժամանակ ընթացիկ տարվա փետրվարին զուտ ներհոսքը կազմել է 68,8մլն դոլար՝ նախորդ տարվա փետրվարին գրանցված 121մլն դոլարի համեմատ։

ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների ներհոսքն ընթացիկ տարվա առաջին երկու ամսում կազմել է 845,3մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 771,2մլն դոլարի համեմատ։

Հայաստան կատարված փոխանցումների առաջատարների թվում են Ռուսաստանըէ 568,6մլն դոլարով և ԱՄՆ–ն՝ 92,4մլն դոլարով։ Միաժամանակ Ռուսաստանն ու ԱՄՆ–ն եղել են Հայաստան կատարված փոխանցումների առաջատարը նաև նախորդ տարվա հունվար–փետրվարին (համապատասխանաբար 513,5մլն դոլար և 101,1մլն դոլար)։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների արտահոսքը 2025թ․–ի հունվար–փետրվարին կազմել է 757,8մլն դոլար՝ 2024թ․–ի հունվար–փետրվարին գրանցված 617,4մլն դոլարի համեմատ։

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումներով առաջատարները Շվեյցարիան (167,2մլն դոլար) և ԱՄԷ–ն են (116,8մլն դոլար)։ 2024թ․–ի նույն ժամանակահատվածում առաջատարներն էին ԱՄԷ–ն (109,5մլն դոլար) և ԱՄՆ–ն (102,4մլն դոլար)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img