Կոնվերս Բանկը տեղաբաշխում է «Վարդանանց» ՆԲԿ պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի («ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» ՓԲԸ) կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է 2025թ․ փետրվարի 6-ի թիվ 1/63 Ա որոշմամբ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր ծավալը 1 մլրդ ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12% է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պարտատոմսերում ներդրումներին հնարավորինս շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով ձեռքբերման նվազագույն քանակ է սահմանվել 2 հատը՝ յուրաքանչյուրը 50հզ ՀՀ դրամ անվանական արժեքով: Դրանք ձեռքբերել կարելի է.

  • Converse Mobile հավելվածում մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» և հետևելով հրահանգներին,
  • Այցելելով Բանկի մասնաճյուղեր,
  • Բանկի կայքում լրացնելով հայտը:

«Բժշկական ոլորտի համար սա դեբյուտային թողարկում է, և հուսով ենք՝ այն կլինի շարունակական «Վարդանանց» կլինիկայի համար և օրինակ կծառայի ոլորտի այլ ընկերությունների համար: Կարծում եմ՝ նման կապիտալատար և նորարարական տեխնոլոգիաներ պահանջող ոլորտի համար խիստ կարևոր է հասանելիությունը կապիտալի շուկաներին, քանի որ երկար փողերի ներգրավումն էական առավելություններ է ընձեռում տեխնոլոգիական վերազինման և արդիականացման համար»,- ասել է Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը։

«Վարդանանց»-ում նշել են, որ սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ բժշկական հաստատությունը ներգրավում է ֆինանսավորում կապիտալի շուկայում:

«2025 – 2028 թվականներին, բացի 3 տեսլա հզորությամբ գերժամանակակից ՄՌՏ (MRT) սարքավորման ձեռքբերման նախագծից, ֆինանսավորումը ուղղվելու է մարդկային ռեսուրսի, բուժական և թվային տեխնոլոգիաների զարգացմանը։ 

Դրանց շարքում են արհեստական բանականության կողմից բուժման որակի վերահսկման, հաճախորդների գոհունակության մշտադիտարկման, ռադիոլոգիական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ «երկրորդ կարծիքի» տրամադրման նախագծերը։ Նախատեսում ենք նաև ժամանակակից տեխնոլոգիաներով ուսումնական մոդուլների պատրաստում՝ կիրառելով «Վարդանանց»-ում մշակված և տարեկան թարմացվող շուրջ 400 կլինիկական գործելակարգերը: Որպես արդյունք՝ սպասարկվող բուժառուների թվի ավելացում՝ ավելի քան 2 անգամ»,- ասել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:


Նշվում է, որ երկրորդային շուկայում շրջանառվելու համար տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակման կուղարկվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Հեռախոսահամար՝ 010511211 Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img