Ֆինանսների նախարարը ԱՄՀ ղեկավարի հետ քննարկել է SBA պահուստային ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորություններ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայկական առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ քննարկել է Stand-By (SBA) վարկային ծրագրի 5-րդ վերանայումը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին:

Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական հատվածի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր:

Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ծրագրի հետագա ընթացքի, ինչպես նաև ռազմավարական գործընկերության համար։

SBA համաձայնագրի մասին

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SBA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։

Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ կկարողանա ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև համաձայնեցված գումարի սահմանաչափը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի՝ դրա պայմանների պահմանման դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով հատկացված միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img