ՀՀ–ում Գերմանա–հայկական հիմնադրամի վարկերի համախառն ծավալը կազմում է 980մլրդ դրամ․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Գերմանա-հայկական հիմնադրամը (GAF Հայաստանում իր գործունեության ընթացքում տրամադրել է 980 մլրդ դրամի վարկ, ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովի ժամանակ։

Նա պարզաբանել է, որ GAF-ը հիմնադրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2001 թվականին այն բանից հետո, երբ 1998 թվականին երկու երկրների կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին ֆինանսավորումն իրականացնելու վերաբերյալ։

Գալստյանն ասաց, որ GAF-ը տրամադրում է նաև վարկային պրոդուկտներ, որոնք հասանելի են միկրո ձեռնարկություններին, այդ թվում՝ կանաչ ֆինանսավորման և էներգախնայողության մասով։

Կենտրոնական բանկի ղեկավարը հավելեց, որ ուսումնասիրվում է GAF-ի մոտեցումներում փոփոխություններ կատարելու գաղափարը՝ շեշտը դնելով արտադրողականության բարձրացման վրա, այսինքն նոր կնքված պայմանագրերը պետք է ներառեն նաև այս բաղադրիչը։

GAF–ի ներկայացուցիչ Արսեն Եղիկյանն իր հերթին նշեց, որ GAF–ի ընթացիկ տարվա ծրագրային պորտֆելը նախորդ տարեվերջի դրությամբ կազմել է 258,2 մլրդ դրամ, իսկ ՓՄՁ վարկային պորտֆելը` 173,9 մլրդ դրամ։ Ծրագրային պորտֆելը ըստ ոլորտների բաշխված է հետևյալ կերպ՝ 40%՝ առևտուր, 16%՝ ծառայություններ, 13–ական %՝ գյուղատնտեսություն և արտադրություն, 8%՝ շինարարություն, 10%՝ այլ ոլորտներ։

GAF-ի դոնոր կազմակերպություններն են KfW բանկը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը: Վարկային ծրագրերն իրականացվում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ՓՄՁ-ների աջակցությունը, վերականգնվող էներգիայի խթանումը, գյուղատնտեսության ոլորտի աջակցությունը, ՓՄՁ-ների էներգաարդյունավետությունը, բնակարանների ֆինանսավորումը:

«ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովը կազմակերպել է Հայաստանի բանկերի միությունը` Կենտրոնական բանկի և Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) հետ համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բանկերի կողմից սեփական ռեսուրսների և տարբեր միջազգային ծրագրերի օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման ծրագրերը, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև թվայնացման և տեխնոլոգիական նորարարությունների հաշվին ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img