Կոնվերս Բանկը մասնակցել է ՓՄՁ ֆինանսավորմանը նվիրված համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկի կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի ներկայացուցիչները մասնակցել են «ՓՄՁ ֆինանսավորման հնարավորություններ և հեռանկարներ» համաժողովին, որի շրջանակում նաև հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Կոնվերս Բանկի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի խոսքով, նման միջոցառումները ՓՄՁ ոլորտում միտումները, ֆինանսավորման հնարավորություններն ու զարգացումները քննարկելու, բիզնեսի ներկայացուցիչների հետ զրուցելու, նրանց կարիքներն ու ֆինանսական կառույցների հնարավորությունները գնահատելու հիանալի հնարավորություն են:

«Կոնվերս Բանկի համար փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորումն ու աջակցությունն առաջնահերթություն է: Այդ ընկերություններն են ապահովում Հայաստանում աշխատատեղերի զգալի մասը և կարևորագույն նշանակություն ունեն տնտեսության հետագա զարգացման տեսանկյունից»,- ասել է նա և հավելել, որ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին է առաջարկում ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ վարկավորում, լիզինգ, արտաքին առևտրի ֆինանսավորում, ծառայություններ է մատուցում ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ բիզնեսի ֆինանսավորման առցանց հարթակում:

Նշվել է, որ Բանկի առաջարկները մշակվել են՝ հաշվի առնելով փոքր և միջին բիզնեսի կարիքները, ապահովում են նպատակայնության ընդգրկուն ծածկույթ և տարբերվում են ինչպես ժամկետներով, այնպես էլ պոտանցիալ վարկառուներին ներկայացվող պահանջներով:

Կոնվերս Բանկի առաջարկներին կարելի է ծանոթանալ https://www.conversebank.am/corporatebanking հղումով կամ զանգահարելով 010511211:

Կոնվերս Բանկը վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img