ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միությունը Գերմանահայկական հիմնադրամի հետ համատեղ մեկ հարկի տակ էր համախմբել ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին՝ բանկեր-ՓՄՁ կարևոր երկխոսությունն իրականացնելու, նախորդ տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա անելիքները մատնանշելու համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Մշտապես իր գործունեության առանցքում պահելով ՓՄՁ-ներին՝ Ակբա բանկը դրանք ֆինանսավորելուց բացի, առաջարկում է բիզնես ուսուցման և գիտելիքի փոխանակման հատուկ ծրագրեր։ Ծրագրերը օգնում են ձեռներեցներին ավելի ճիշտ ֆինանսական հաշվարկներ անելու, իրենց բիզնեսի համար հատուկ ռազմավարություն մշակելու և բիզնեսների համար հաջողության պատմություններ ստեղծելու հարցում:   

«Մշտապես տարբեր հարթակներով կապի մեջ ենք ՓՄՁ-ների հետ և փոխանակում ենք կարծիքներ կատարված աշխատանքի և առկա կարիքների վերաբերյալ։ Մենք անընդհատ թարմացնում, փոփոխում ու նոր առաջարկներով ենք ներկայանում շուկայում, որը նպաստում է ՓՄՁ-ների, ինչպես նաև  մարզերի զարգացմանը։ ՓՄՁ-ների զարգացումը Ակբա բանկի համար կարևոր է, քանի որ դրանք համարվում են տնտեսության ողնաշարը և նպաստում մեր երկրի զարգացվածության ընդհանուր բարձրացմանը»,-նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։

«Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6,4 տրիլիոն է, որից 3,1 տրիլիոնը բիզնեսին տրված վարկերն են, իսկ դրա կեսը՝ փոքր և միջին ձեռնարկություններին հատկացված վարկերը։ Այդ ցուցանիշը վատը չէ, սակայն որքան այն բարձրանա և աճի փոքր ու միջին ձեռնարկությունների քանակը,  կշահեն բոլոր կողմերը»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

«Կարծում եմ, որ բանկերի առաքելությունը միայն նրա մեջ չէ, որ ֆինանսական միջոցներ տրամադրեն։ Անհրաժեշտ է, որ բանկերը, համագործակցելով բիզնեսի հետ, դրանք նոր մակարդակի բարձրացնեն՝ դարձնելով ավելի մրցունակ»,- նշել է  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բանկային համակարգում Ակբան առաջինն էր, որը 2023թ.-ին մեկնարկեց Ակբա Բիզնես ակումբի գործունեությունը՝ մեկ հարթակի ներքո համախմբելով գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Գործարարները Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am  կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների համար հատուկ առաջարկներին։

Ակբա Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img