Բիթքոյնը չափազանց անկայուն է․ ԿԲ նախագահի տեղակայլը՝ որպես ռեզերվային արժույթ բիթքոյնն օգտագործելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Բիթքոյնի ապագա վարքագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն չափազանց անկայուն է, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կենտրոնական բանկերը պետք է բիթքոյն գնեն որպես պահուստային արժույթ՝ ԱՄՆ դոլարի և ոսկու հետ մեկտեղ։

«Եթե հարցը դիտարկենք ակտիվների կառավարման համատեքստում՝ արդյո՞ք երկիրը ցանկանում է ներդրում կատարել բիթքոյնում, պատասխանը կախված է պահուստների ծավալից։ Եթե խոսքը Չինաստանի մասին է, որն ունի հսկայական պահուստներ, այն կարող է որոշում ընդունել դիվերսիֆիկացնելու աղբյուրները։ Բայց դա շատ ռիսկային է, եթե պահուստները փոքր են, ապա բիթքոյնի գնումն այնքան էլ լավ գաղափար չէ», — ասել է նա Doing Digital Forum 2025-ի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Ապրիլի 3-ին Երևանում անցկացվեց Doing Digital Forum 2025-ը, որը կրում էր «Ապագայի փող. տնտեսական ազդեցություն» խորագիրը: ARKA-Telecom–ը և «Նովոստի-Արմենիան» ֆորումի մեդիա գործընկերներն են:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img