Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկն ամբողջականացրել է իր ծառայությունները Premium սեգմենտի հաճախորդների համար՝ վերջիններիս առաջարկելով բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում և ծառայությունների համալիր ամբողջություն.

  • Ժամանակակից և առանձնացված սպասարկման սրահ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության 2, 3 հասցեում,
  • Բարձրակարգ անհատական մենեջերի ծառայություն,
  • Բանկային ծառայությունների համալիր փաթեթներ:

C360 Elite, Signature և Synergy փաթեթները նախագծվել են հաճախորդներին բանկային լավագույն փորձառությամբ ապահովելու նպատակով և ներառում են վերջիններիս ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքներին ու պահանջներին առավելագույնս համապատասխանող բանկային պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև այլ հավելյալ արտոնություններ ինչպես հաճախորդների, այնպես էլ վերջիններիս ընտանիքի անդամների համար, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Փաթեթներն ունեն ընդհանրություններ և տարբերություններ: Մասնավորապես, բաժանորդագրվելով բանկային ծառայությունների C360 Elite, Signature և Synergy փաթեթներին՝ բոլոր հաճախորդները ստանում են.

  • ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվներ, այդ թվում՝ մինչև 4,25% եկամտաբերությամբ կուտակային հաշիվ ընթացիկ խնայողությունների և միջոցների արդյունավետ կառավարման համար,
  • ՀՀ դրամով և արտարժույթով պրեմիում դասի քարտեր, այդ թվում՝ ընտանիքի անդամներին կից քարտ տրամադրելու հնարավորությամբ, 
  • Մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն. վարկառուն կարող է օգտվել մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածից,
  • Ճամփորդական մի շարք արտոնություններ
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Fast Track ծառայություն
  • Օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներից օգտվելու հնարավորություն
  • Concierge ծառայություն,
  • Հայաստանի բոլոր բանկոմատներում անվճար կանխիկացման հնարավորություն ամսական մինչև 7 մլն ՀՀ դրամ սահմանաչափով,
  • Անվճար sms ծառայություն քարտային գործարքների վերաբերյալ,
  • Անվճար տեղեկանքներ, քաղվածքներ և գրություններ,
  • Մինչև 20% զեղչ անհատական պահատուփի վարձակալությունից օգտվող հաճախորդների համար,
  • Վճարահաշվարկային համակարգերի կողմից Premium քարտերին հասանելի բազմաթիվ զեղչեր, հավելյալ արտոնություններ և շատ ավելին։

Արդյունքում, յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջմունքներին և կենսակերպին առավելագույնս համապատասխանող C360 Premium փաթեթը, իսկ հաշիվներին 2 մլն ՀՀ դրամ և ավելի միջին օրական մնացորդ ապահովելու դեպքում օգտվել ծառայությունից անվճար:

C360 Premium փաթեթները հասանելի են նաև Converse Mobile հավելվածով, որտեղ հաճախորդները 24/7 հասանելիություն ունեն անհատական մենեջերին։

Այլ մանրամասներ՝ 010 511-211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img