29 տարի միասին. «ԱՌԿԱ» գործակալությունը նշում է իր ծննդյան օրը

Սիրելի՛ ընկերներ,

Այսօր մեզ համար հատուկ օր է՝ «ԱՌԿԱ» գործակալությունը դառնում է 29 տարեկան։ Գրեթե երեք տասնամյակ մենք աշխատում ենք ձեզ համար՝ հետևողականորեն հետևելով պրոֆեսիոնալիզմի, օբյեկտիվության և ընթերցողի նկատմամբ հարգանքի սկզբունքներին։

Մենք հպարտ ենք, որ դարձել ենք տեղեկատվության վստահելի աղբյուր արագ փոփոխվող աշխարհում։ Մեր նորություններն ու տնտեսական պրոդուկտներն օգնում են կողմնորոշվել բարդ գործընթացներում և կայացնել ճիշտ որոշումներ։

Այս տարիների ընթացքում «ԱՌԿԱ» գործակալությունը դարձել է կայունության, որակի և վստահության խորհրդանիշ։ Սա մեր ողջ թիմի արժանիքն է, մարդիկ, ովքեր հավատում են որակյալ լրագրությանը և փաստերի ուժին։

Հայաստանի ամենահին և ամենահեղինակավոր գործակալություններից մեկը լինելը ոչ միայն պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն։ Շնորհակալ ենք այս ողջ ընթացքում մեզ հետ լինելու և մեզ ընտրելու համար։

Մենք շարունակում ենք առաջ շարժվել՝ դեպի նոր գաղափարներ, նոր նախագծեր և նոր հաղթանակներ։ Ձեզ հետ միասին։

Հարգանքներով,

Կոնստանտին Պետրոսով,

«ԱՌԿԱ» գործակալության տնօրեն

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img