ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2025թ․-ի առաջին եռամսյակում «Նոր գործընկեր» պրոդուկտի շրջանակում փոքր բիզնեսին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 160 մլն ՀՀ դրամը։ Սա գրեթե 2,5 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Տրամադրված վարկերի քանակն աճել է ավելի քան 50%-ով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

«Նոր գործընկեր» վարկը մշակվել է հատուկ փոքր ձեռնարկությունների համար, որոնց անհրաժեշտ է արագ և ճկուն ֆինանսավորում՝ կարճաժամկետ նպատակների իրագործման համար։ Այն ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել բիզնեսի ընթացիկ խնդիրները՝ ներառյալ ապրանքային պաշարների ու հումքի համալրումը, վարձակալության վճարումները, լոգիստիկային առնչվող ծախսերը, ինչպես նաև այլ չնախատեսված ֆինանսական պահանջներ։

Վարկային միջոցները հասանելի են 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամի սահմաններում՝ մինչև 48 ամիս ժամկետով։ Հիմնական պահանջն է՝ դրական վարկային պատմություն և գործող վարկ ՀՀ այլ բանկում։ Որոշումն ընդունվում է մեկ օրվա ընթացքում՝ առանց գրավ ներկայացնելու անհրաժեշտության։

«Փոքր բիզնեսը երկրի տնտեսական կայունության առանցքային ցուցիչն է։ Այն առաջինն է արձագանքում փոփոխություններին, և մեզ համար շատ կարևոր է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք իսկապես համապատասխանում են ձեռնարկատերերի կարիքներին։ Պահանջարկի 2,5 անգամ աճը դրա ապացույցն է․ երբ բանկն առաջարկում  է պարզ և արագ ֆինանսական գործիքներ՝ առանց ավելորդ պահանջների, բիզնեսը պատրաստակամորեն օգտվում է դրանցից։ Մենք շարունակելու ենք զարգացնել այնպիսի պրոդուկտներ, որոնք օգնում են փոքր բիզնեսին պահպանել կայունություն ցանկացած պայմաններում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img