ԵԱԶԲ–ն ակնկալում է ՀՀ–ում սպառողական գների աճի պահպանում 3±1% ցուցանիշի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ սպառողական գների աճը Հայաստանում կմնա 3±1% նպատակային ցուցանիշի մոտակայքում, ասվում է բանկի ամենշաբաթյա մակրոտնտեսական վերլուծության մեջ։

Ինչպես նշվում է տեղեկագրում, ապրիլին Հայաստանում գնաճը կազմել է 3.2%՝ մարտ ամսվա 3.3%-ից հետո։

«Մի փոքր դանդաղումը պայմանավորված է սննդամթերքի (ապրիլին տարեկան +5.2% նախորդ ամսվա 5.4%-ից հետո), ծառայությունների (ապրիլին տարեկան +2.7%, նախորդ ամսվա 2.9%-ից հետո) և ոչ պարենային ապրանքների գների դինամիկայով (ապրիլին տարեկան -0.5%, ինչպես նախորդ ամսվա ընթացքում)», – նշում են ԵԱԶԲ վերլուծաբանները։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img