ՀՀ կենտրոնական բանկը քննարկում է խարդախությունից ապահովագրության երկարաժամկետ մեխանիզմների ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկում է զեղծարարության ապահովագրության մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը։

«Անկախ ընդունվող օրենքներից և կանոնակարգերից, խարդախության դեպքեր միշտ կլինեն։ Հիմա Կենտրոնական բանկը մտածում է հետևանքները կառավարելու մասին։ Մասնավորապես, մենք մտածում ենք ապահովագրական մեխանիզմներ ներդնելու մասին մինչև որոշակի շեմ, եթե անձը դառնում է խարդախության զոհ», – ասաց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուբրեկյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում սա անվանում են «զրոյական պատասխանատվության քաղաքականություն»։ Դրա նպատակն այն է, որ մինչև որոշակի գումար խնդիրը լուծվի ինստիտուցիոնալ եղանակով։ Հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդում։ Միաժամանակ նա մեկնաբանեց մատուցվող ֆինանսական ծառայությունների անվտանգության մակարդակի վերաբերյալ մտահոգությունները։

«Երկու ծայրահեղություններն էլ խնդրահարույց են։ Եթե չափազանց խստացնվի, ապա կստացվի, որ Հայաստանում առցանց ծառայություններից օգտվելը շատ դժվար կլինի։ Սակայն առցանց ծառայությունների դեպքում ռիսկը շատ ավելի բարձր է, քան եթե մարդն անձամբ է գնում բանկ», – ասաց Նուրբեկյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում։

Խարդախությունների դեպքերը բանկային ոլորտում

Վերջին ամիսներին Հայաստանում հաճախակի են դարձել բանկային խարդախության դեպքերը, մասնավորապես՝ սոցցանցերում բանկերի անունից վարկեր տրամադրելու կեղծ հայտարարությունները։ Տուժած քաղաքացիները պարբերական բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ ԿԲ շենքի մոտ։

Հնարավոր զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակներում Հայաստանում գործող երեք բանկերը՝ Այ Դի Բանկը, Ինեկոբանկը և Արդշինբանկը, ընդունել են որոշումներ 3-ից 5 տարի ժամկետով հետաձգելու հաճախորդների պարտավորությունների մարումը։ Այսպես, «Այ ԴԻ Բանկ»–ը կհետաձգի 5 տարով, «Ինեկոբանկ»՝ 3 տարով և «Արդշինբանկ»՝ 3 տարով։

Zero Liability Policy

Ֆինանսական ոլորտում զրոյական պատասխանատվության քաղաքականությունը կանոն է, որի դեպքում հաճախորդը ֆինանսական պատասխանատվություն չի կրում իր բանկային քարտով կամ հաշվի վրա չարտոնված գործարքների համար որոշակի պայմանների պահպանման դեպքում։ Այս մոտեցումը հիմնականում օգտագործվում է բանկերի և վճարային համակարգերի կողմից՝ հաճախորդներին խարդախությունից և տվյալների գողությունից պաշտպանելու համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img