Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվողառաջին կազմակերպությունը ՀՀ-ում(ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հարյուրավոր պատվիրակներ ասիական, եվրոպական, մերձավորարևելյան երկրներից, քննարկումներ ու բիզնես հանդիպումներ… Այսօր Երևանում կայացել է ConFEAS 2025-ը՝ Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովը: Միջոցառմանը Կոնվերս Բանկը մասնակցում էր որպես Ոսկե հովանավոր, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովի պաշտոնական մասը սկսվեց զանգով. ազդարարվեց Կոնվերս Բանկի և Հայաստանի ֆոնդային բորսայի անդամակցությունը Աբու Դաբիի բորսայի Tabadul հարթակին: Tabadul-ը բորսայական թվային հաբ է՝ հիմնված շուկայի փոխադարձ հասանելիության մոդելի վրա: Նպատակը մասնակիցների համագործակցության մակարդակի բարձրացումն է և մասնակցող շուկաներում իրացվելիության մեծացումը:

Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը շնորհավորել է մասնակիցներին Հայաստանի կապիտալի շուկայի համար նման նշանակալից իրադարձության կապակցությամբ և նշել. «Մեր՝ ամիսների աշխատանքը հասավ տրամաբանական ավարտին. Հայաստանի ֆոնդային բորսան և Կոնվերս Բանկը՝ որպես առևտրային կազմակերպություն, միացան բորսայական առևտրի լայն հնարավորություններ ընձեռող Tabadul հարթակին: Միաժամանակ մենք գրանցեցինք առաջին գործարքը հենց Աբուդաբիի բորսայում: Հուսով եմ՝ նման գործարքները շարունակական կլինեն՝ մի կողմից հայ ներդրողներին ապահովելով հասանելիության արտասահմանյան շուկաներում, մյուս կողմից արտասահմանյան ներդրողների համար ստեղծելով ներդրումային հնարավորություններ Հայաստանի կապիտալի շուկայում»:

Գրիգորի Զաքարյանը մասնակցել է նաև «Tabadul. Նոր տարածաշրջանային առևտրային համագործակցություն» պանելային քննարկմանը:

«Tabadul-ին միանալը եղել է Կոնվերս Բանկի ռազմավարական որոշումը: այս պահին մենք Հայաստանում միակ բորսայական առևտուր կատարող կազմակերպությունն ենք, որը միացել է այս հարթակին: Մենք պատրաստակամ ենք մեր գիտելիքով և փորձառությամբ աջակցել ցանկացած հայ ներդրողի, ով կցանկանա հասանելիություն ստանալ հարթակի մասնակից շուկաներին»,- ասել է նա և հավելել, որ խոսքը մեկ տրիլիոն դոլարից ավելի կապիտալիզացիայի մակարդակ ունեցող և արագ զարգացող հարթակի մասին է:

ConFEAS 2025-ի մասին մանրամասն՝ տեսանյութում

Կոնվերս Բանկը վերսհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img