Դոլարն անկում է ապրում  հիմնական արժույթների նկատմամբ՝ առևտրի ոլորտում  լարվածության աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/ԱՌԿԱ/․ Այսօրվա առևտրային օրվա ընթացքում ԱՄՆ դոլարն էժանանում է եվրոյի, ֆունտի և իենի նկատմամբ, հաղորդում է Финмаркет–ը։

Դոլարի վրա ճնշում է գործադրում առևտրի ոլորտում լարվածության աճը, որն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 4-ից պատրաստվում է ավելացնել ԱՄՆ ներմուծվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ ներկայիս 25%-ից հասցնելով մինչև 50%։

Բացի այդ, Թրամփը մեղադրել է Չինաստանին՝ Ժնևում ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային փոխհամաձայնությունները խախտելու մեջ։ Պեկինը մերժում է մեղադրանքները, և թրեյդերները  մտահոգված են, որ երկու երկրների միջև բանակցությունները կարող են բարդանալ։

ICE-ի կողմից հաշվարկվող DXY ցուցիչը, որը ցույց է տալիս դոլարի դինամիկան վեց արժույթների (եվրո, շվեյցարական ֆրանկ, իեն, կանադական դոլար, ֆունտ ստեռլինգ և շվեդական կրոն) նկատմամբ, նվազել է 0.13%-ով, իսկ WSJ Dollar Index-ը՝ 0.25%-ով։

Այս շաբաթ շուկայի ուշադրության կենտրոնում է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նիստը, որը կկայանա հինգշաբթի։ Ակնկալվում է, որ ԵԿԲ-ն տարվա ընթացքում ութերորդ անգամ կիջեցնի տոկոսադրույքները, ինչի արդյունքում ավանդների տոկոսադրույքը կիջնի մինչև 2%, նշում է Trading Economics-ը։

Բացի այդ, ուրբաթ նախատեսված է ԱՄՆ-ում գործազրկության մայիսյան ցուցանիշների հրապարակումը, որը կարող է կարևոր դեր ունենալ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից հունիսին տոկոսադրույքների վերաբերյալ որոշում ընդունելու հարցում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img