ՀՀ–ում ԱՊՊԱ ոլորտի զարգացման նոր ռազմավարությունը շեշտը դնում է տեխնոլոգիաների և ծառայությունների որակի բարձրացման վրա

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի սկզբին Հայաստանում հաստատված ԱՊՊ ոլորտի զարգացման երկամյա ռազմավարությունը կարևոր քայլ է շուկայի այս հատվածի զարգացման համար, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նախագահ Արմեն Նուրբեկյանը Բյուրոյի 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ 2025-2026թթ․–ի ռազմավարությունը, որը հիմնված է ապագային ուղղված տեխնոլոգիական լուծումների վրա, ներառում է կարևոր և հավակնոտ կետեր։

Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանն իր հերթին նշեց, որ կազմակերպության 15 տարվա գործունեության արդյունքների հիման վրա մշակված ռազմավարությունը նախատեսում է համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

«Մեր տեսլականի համաձայն՝ մենք նախատեսում ենք ունենալ տարածաշրջանում ամենապաշտպանված և պարզ ԱՊՊԱ համակարգը։ Արժեքների թվում են հուսալիությունը, հետևողականությունը, գործընկերությունը, կատարելագործումը», – ասաց նա։

Ինչպես նշեց Եղիազարյանը, կարճաժամկետ նպատակների թվում ռազմավարությունը նախատեսում է, մասնավորապես, ճանապարհային երթևեկության մասնակիցների և տուժած անձանց գոհունակության մակարդակի բարձրացումը, ԱՊՊԱ գործընկերների ստանդարտացման և ավտոմատացման շրջանակի ընդլայնումը, բժշկական ծառայությունների և իրավապահ մարմինների որոշումների վերաբերյալ առցանց իրազեկումը, ինչպես նաև Ավտոապահովագրողների բյուրոյում համապատասխան ռեսուրսների ձևավորումը՝ սահմանված խնդիրներն իրագործելու համար։

«Արդյունքում, մենք նախատեսում ենք, որ, մասնավորապես, կկրճատվի վթարների գրանցման և այլ ընթացակարգերի գրանցման ժամանակը, կվերանա փորձաքննությունների անհրաժեշտությունը և կստեղծվի հնարավորություն՝ նորարարական և ավտոմատացված լուծումների ապահովման համար», – պարզաբանեց նա։

Խոսելով ռազմավարության միջնաժամկետ նպատակների մասին՝ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը նշեց վթարների հավանականության նվազեցումը, վերանորոգման տարբերակների կիրառման ընդլայնումը, ԱՊՊ սակագների աստիճանական անցումը՝ անհատական ​​ռիսկերի հիման վրա, գործընթացների խթանումն առցանց ռեժիմում, Green Card միջազգային համակարգին միանալը (Վրաստանում ԱՊՊԱ–ի ներդրման դեպքում):

«Ակնկալվող արդյունքները պատահարների հավանականության նվազումն է, առցանց գործարքների աճը», – պարզաբանեց նա։

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2025 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանում կնքվել է ավելի քան 531 հազար ԱՊՊԱ պայմանագիր (7.5% աճ՝ 2024 թվականի հունվար-մայիսի համեմատ), դրանց շրջանակում վճարված ապահովագրավճարների ծավալը կազմել է 12.6 մլրդ դրամ (17.6%–ի աճ): Հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է փոխհատուցման 34.8 հազար դիմում (3.4%-ի անկում), վճարված փոխհատուցման չափը կազմել է 9.02 մլրդ դրամ (5.1%-ի աճ): Փոխհատուցման միջին չափը կազմում է 268.4 հազար դրամ։

Ավտոապահովագրողների բյուրոն հիմնադրվել է 2010 թվականի հունիսի 28-ին Հայաստանի Կենտրոնական բանկի որոշմամբ։ Ներկայումս Բյուրոյի անդամներն են Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունները։ Պարտադիր ավտոապահովագրության ինստիտուտը (ԱՊՊԱ) Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1-ից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img