Sun, 11 January
-9.9 C
Yerevan
USD: 381.21 RUB: 4.81 EUR: 443.92 GEL: 141.50 GBP: 511.13

Յունիբանկը 2024թ.-ի համար կվճարի 7,8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականը Յունիբանկն ամփոփեց 8,2 մլրդ դրամ շահույթով, որից 7,8 մլրդ դրամը  կուղղվի շահութաբաժինների վճարմանը. գրեթե կրկնակի ավելի՝ անցած տարվա համեմատ: Այս որոշումը կայացվել է «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, հայտնում են Յունիբանկից։

Տարեկան շահութաբաժինների վճարումն իրականացվելու է 01.07.2025թ.-ից մինչև 31.07.2025թ. ընկած ժամանակահատվածում:

2024 թվականը Յունիբանկի համար դարձավ կայուն աճի տարի: Բանկը  նշանակալի արդյունքների հասավ  գործունեության բոլոր հիմնական ուղղություններում, ամրապնդեց դիրքերը շուկայում և հավատարիմ մնաց  գլխավոր նպատակին՝ լինել հուսալի, նորարարական և հաճախորդի կարիքներին միտված ֆինանսական գործընկեր։

2024թ.-ին բաժնետոմսերի հաջող տեղաբաշխման շնորհիվ բանկի կապիտալն աճել է 9%-ով՝ գերազանցելով 44.2 միլիարդ դրամը: Սեփական կապիտալի շահութաբերությունը  (ROE)  աճել է 7.3 տոկոսային կետով և կազմել 18.8%:

Հաշվետու տարում բանկի մանրածախ վարկային պորտֆելը աճել է 36%-ով։ Վարկային սքորինգի մեջ արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ բանկը շարունակել է ակտիվորեն ընդլայնել վարկավորումը՝ պահպանելով իր առաջատար դիրքը POS վարկերի քանակով։

Յունիբանկն ակտիվ աշխատում է նաև հիփոթեքային վարկավորման ուղղությամբ, այդ թվում՝ պետական ծրագրերով: Յունիբանկը դարձել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հիմնական մասնակիցներից մեկը: 2024 թվականին հիփոթեքային վարկերի պորտֆելը գրեթե կրկնապատկվել է:

2024 թվականին Յունիբանկը նշանակալի քայլ կատարեց թվային վերափոխման ուղղությամբ: Բանկն ընդլայնեց UNIMobile հավելվածի ֆունկցիոնալությունը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս հեշտությամբ լուծել ամենօրյա ֆինանսական խնդիրները: Հաշվետու տարում UNIMobile հավելվածի օգտատերերի թիվը 2023 թվականի համեմատ աճել է գրեթե 3 անգամ։

Բանկի կողմից թողարկված ակտիվ քարտերի թիվն աճել է 37%-ով, աշխատավարձային նախագծերի շրջանակներում դրանց թիվն աճել է 76%-ով, իսկ գործարքների ծավալի աճը հասել է 51%-ի։

Թվայնացման հաջորդ փուլը UNIBusiness Mobile հավելվածի գործարկումն էր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Յունիբանկը նաև գործարկեց ինտերնետ էքվայրինգի ծառայություն, որին միանալով՝ ձեռնարկատերերը կարող են ընդունել առցանց վճարումներ կայքում և ինտերնետ-խանութներում։

Միջազգային փոխանցումները հաճախորդների շրջանում ամենապահանջված ծառայություններից մեկն է, և Յունիբանկն այս առումով ձգտում է առաջարկել առավելագույն շահավետ պայմաններ: 2024 թվականին Յունիբանկը ստեղծեց UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը: UBPay-ի առաքելությունն է՝ օգնել մարդկանց հեշտությամբ և արագ գումար փոխանցել աշխարհի ցանկացած վայրում: Հարթակն առաջարկում է հուսալի և ինտուիտիվ API, որը թույլ է տալիս բանկերին և դրամական փոխանցումների համակարգերին հեշտությամբ ինտեգրել մեր ծառայությունները:

2024 թվականի վերջին կորպորատիվ վարկային պորտֆելի ծավալն աճել է 35%-ով: Յունիբանկի անգրավ բիզնես վարկերի պորտֆելի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 21%-ով, իսկ վարկերի քանակը՝ 30%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Յունիբանկը կրկնապատկեց իր լիզինգի պորտֆելը նոր գործիքների ներդրման և այս ծառայության առավելությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու արշավի շնորհիվ:

2024 թվականին զարգացած մեկ այլ ուղղություն է Unibank Invest ներդրումային հարթակը, որն հաճախորդներին առաջարկում է անմիջական մուտք միջազգային բորսաներ։ Բոլոր գործարքները կարող են իրականացվել ժամանակակից վեբ տերմինալի կամ մոբայլ հավելվածի միջոցով։

Մեր երկարաժամկետ ռազմավարության հիմնական առաջնահերթություններից մեկը բանկի ներդրումային գրավչության բարձրացումն է և մուտքը միջազգային շուկաներ։ 2024 թվականին մենք հաջողությամբ տեղաբաշխեցինք բաժնետոմսերի 7-րդ թողարկումը՝ 4 միլիարդ դրամի չափով։

Հաշվետու տարում բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ծավալն աճել է 61%-ով։ Յունիբանկը առաջինն էր Հայաստանում, որը 2024 թվականին թողարկեց ստորադաս պարտատոմսեր և տեղաբաշխեց դրանք նախատեսվածից շուտ, ինչը վկայում է հանրային բարձր վստահության մասին։

AMX AWARDS 2024 մրցանակաբաշխության ժամանակ Յունիբանկը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում՝ «Best Equity Issuer on the Exchange» և «Best in Secondary Equity Market»:

Վերջին երկու տարիների ընթացքում վարկային պորտֆելի որակի և բանկի շահութաբերության զգալի բարելավմամբ պայմանավորված  Moody’s գործակալությունը Յունիբանկի վարկանիշները բարձրացրեց մինչև B1 մակարդակի, ինչը վկայում է բանկի ֆինանսական դիրքի ամրապնդման և հաճախորդների ու ներդրողների համար հուսալիության մասին:

Նշանակալի հաջողությունների ձեռքբերումը մեծապես պայմանավորված է «Առողջ ֆինանսներ՝ վստահ ապագա» մարտավարության զարգացմամբ: Այս ռազմավարության նպատակն է՝ օգնել մարդկանց կայացնել գիտակցված և արդյունավետ որոշումներ: Բանկի ֆինանսական լուծումները նպաստում են բանկային ծառայությունները հաճախորդի համար մատչելի, հասանելի և օգտակար դարձնելուն:   

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Ինչպես են հայերը սովորում ներդրումներ կատարել․ Freedom Academy Armenia–ի ղեկավար

Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img